«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը ավտոերթ է իրականացնելու

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում ասված է.

««Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հաշվի առնելով այն, որ շատ քաղաքացիներ աշխատանքային ժամերի պատճառով հնարավորություն չունեն մասնակցել նստացույցին՝ ամբողջ օրվա ընթացքում, կոչ է անում իրականացնել բողոքի այլ ակցիա։

Հունիսի 24-ին, ժամը 18։00-ին հավաքվում ենք Բրազիլիայի հրապարակում՝ ավտոերթ անցկացնելու նպատակով։ Կարող եք մեքենաներով կամ ձեզ հարմար այլ մեթոդներով, որոնք օրինական են եւ խաղաղ բողոքի ակցիայի համար թույլատրելի, ձեր բողոքի ձայնը բարձրացնել, որով էլ կօգնեք մեր խաղաղ պայքարին։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ բողոքի բարձրաձայնման բոլոր ձեւերն ընդունելի են, եթե դրանք իրականացվում են օրենքի շրջանակներում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930