Բաժիններ՝

«Մենք էս անգամ ոնց որ թե ավելի հանդուրժող գտնվեցինք, քան թե մեր նկատմամբ եղան». Վլադիմիր Գասպարյան

«Բոլոր երիտասարդներն էլ մեր երիտասարդներն են, բոլոր անցանկալի երևույթների համար ես ցավում եմ, բայց ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ եթե մենք գտնում ենք, որ ինչ- որ մի բան անօրինական է՝ մենք ինքներս անօրինական կերպով չփորձենք արձագանքել: Մենք էս անգամ ոնց որ թե ավելի հանդուրժող գտնվեցինք, քան թե մեր նկատմամբ եղան»,- Գագիկ Գինոսյանի, Անահիտ Բախշյանի և 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Դիմելով Գագիկ Գինոսյանին՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Ես Ձեզ ճանաչելով՝ երբեք ձեզ ձեռնաշղթա չէի հագցնի, ձեր տեսակի խնդիրն է, որովհետև ձեր տեսակը ճանաչում եմ: Չճանաչող ոստիկանը կարող էր նման բան աներ, բայց դա չի նշանակում, որ օրենքի խախտում է եղել ձեր նկատմամբ: Այնուամենայնիվ, ծառայողական քննություն է նշանակվել, դրա համար ենք մենք հիմա այստեղ գտնվում: Կարծում եմ՝ մեր մեջ կամք ու քաջություն կունենանք իրավիճակը շտկելու համար, և ես մեկ անգամ ևս կարծում եմ, որ դուք հասուն մարդ եք և դուք էլ պետք է հասկանաք, որ նման էքստրեմալ իրավիճակներում կարող են նման դեպքեր տեղի ունենալ»:

Այնուհետև, երիտասարդ սերնդի նախաձեռնած պայքարի մասին փոքրիկ զրույց ծավալվեց Անահիտ Բախշյանի և ՀՀ ոստիկանապետի միջև.

Վլադիմիր Գասպարյան- Քիչ առաջ մենք խոսեցինք, չէ՞, որ մենք էլ նույն հեղափոխականներն էինք, ինչ որ էս տղերքն են…

Կարդացեք նաև

Անահիտ Բախշյան- Մենք լավ հեղափոխություն չենք արել:

Վլադիմիր Գասպարյան– Մենք լա´վ հեղափոխություն ենք արել: Էդ իրա՛նք չեն գնահատում:

Անահիտ Բախշյան – Ոչ, էս երեխեքն են ուզում հիմա շտկեն մեր սխալը, մեր վատ արած գործը:

Վլադիմիր Գասպարյան -Եկեք երեխեքին սովորեցնենք, որ դա օրինական, ճշմարիտ ճանապարհով անեն:

Անահիտ Բախշյան – Լավ էլ ճշմարիտ ճանապարհով են անում: Ամենաօրինական ձևով են արել:

168.am-ի հարցին՝ ի՞նչն են անօրինական արել, վաղ առավոտյան նստացույց էին անում երիտասարդները, Վ. Գասպարյանը պատասխանեց. «Երբ դու քո իրավունքներին հասնելու համար այլոց իրավունքներն ես սահմանափակում՝ դա արդեն օրենքից դուրս է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս