Բաժիններ՝

Բիբինը գործուղման է մեկնել Մոսկվա. Panorama.am

Մինչ Երևանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ կապված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ուղևորվել է Մոսկվա:

Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում հայտնել է ՀԷՑ-ի մամլո քարտուղար Նատալյա Սարջանյանը, Բիբինը Մոսկվայում մասնակցելու է տնօրենների խորհրդի նիստին:

Հարցին՝ արդյո՞ք նիստի ընթացքում քննարկվելու է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը, Սարջանյանը բացասական պատասխան է տվել:

«Քննարկվելու են միայն ընթացիկ հարցեր, պլանային: Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու, սակայն դրանք կապված չեն սակագների հետ»,-ասել է նա:
ՀԷՑ-ի մամլո քարտուղարը նշել է, որ Բիբինը Մոսկվա է գնացել երեկ՝ հունիսի 23-ին: «Այնտեղ նա ունենալու է մի շարք հանդիպումներ, չգիտեմ, թե երբ է վերադառնալու»,-հավելել է Սարջանյանը:

Դրա հետ միասին՝ չի նշվել, թե որքան է արժենալու Բիբինի գործուղումը:
«Չգիտեմ՝ արդյո՞ք այդ տեղեկությունը ենթակա է հրապարակման»,-ասել է Սարջանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս