ՀՀ կառավարությունը հաստատել է տեսչական մարմինների գործունեության կատարողականի գնահատման սկզբունքները, չափորոշիչները և կարգը: Տեսչական մարմնի կատարողականի գնահատումը կնպաստի դրա գործունեության արդյունավետ կազմակերպմանը, հրապարակայնությանն ու թափանցիկությանը:
Կառավարությունը Երևան քաղաքի և Արարատի մարզի Արգավանդի և Գետափնյայի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ այսօր ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 85-րդ ժողովին:
Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած` թալանով
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են ընթացել նաև Վանաձորում։ Ցույցին չի խանգարել անգամ հորդառատ անձրևը։
Ամառվա տապին միշտ էլ ցանկանում ենք որևէ զովացուցիչ և, միևնույն ժամանակ, օգտակար ըմպելիք խմել:
Նայեք Ձեր ձեռքին և համեմատեք ցուցամատի ու մատնեմատի երկարությունը: Երևի թե ոչ ոք չէր էլ կարող մտածել, որ իմանալու համար մարդու բնավորությունը, անհրաժեշտ է ուղղակի զննել նրա մատները:
Մարդու ուժերն ու հնարավորությունները սահմաններ չեն ճանաչում, և միայն մարդն ինքը կարող է որոշել՝ ինչի՞ կարող է հասնել և ի՞նչ չի կարող ձեռք բերել:
Անցյալ օրվա բռնությունից հետո իրենք հասկացան, որ ծեծով ոչնչի չեն հասնի։ Երբ իրենք ճնշեցին 300 հոգու, դրա փոխարեն` հաջորդ օրն ավելի շատ մարդ հավաքվեց։ Ես ինքս խաղաղ ցուցարարների մեջ սև դիմակներով ոստիկանների կողմից ենթարկվեցի ահավոր ծեծի, հայհոյանքների, ամենավատ վերաբերմունքի։
Լյարդը ամենակարևոր օրգաններից մեկն է: Այն տարրալուծում է ճարպը, կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը, կարևոր դեր է խաղում օրգանիզմում էնզիմների արտադրության և կարևոր վիտամինների, հանքանյութերի և գլիկոգենի պահպանման գործում:
Ու եթե իրենք այսպես շարունակեն, ապա հակաթալան/հակաէներգետիկ «վարակը» կարող է տեղափոխվել Ռուսաստան ու դառնալ ռուսական խնդիր
Բաղրամյան պողոտայում երեկվանից մեկնարկած ակցիան դեռևս շարունակվում է:
Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի մասնակիցները պատասխան հարվածով են հանդես եկելԱԺ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի (Շմայս) այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արած այն հայտարարություններին:
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանյան ազգային պլատֆորմը դատապարտում է հունիսի 23-ի առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանության գործած ապօրինի եւ սանձարձակ գործողությունները, երբ ոստիկանության եւ ջրցան մեքենաների, այդ թվում քաղաքացիական հագուստով անձանց կողմից անհամաչափ ուժի գործադրմամբ ցրվեց նստացույցը, իսկ շուրջ 250 ցուցարարներ «որպես վկա», «խուլիգանություն գործելու կասկածանքով», դեռ հունիսի 22-ին հարուցված քրեական գործի շրջանակներում բռնի ուժով, իրենց կամքին հակառակ բերման ենթարկվեցին Երեւանի, Աբովյանի եւ Աշտարակի 10 ոստիկանության բաժանմունքներ:
Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած այսօրվա հանրահավաքն ավելի մարդաշատ է: Նախաձեռնության անդամները հայտարարություն էին տարածել սոցիալական ցանցերում և նշել, որ «Այսօր ամենավճռական օրն է»:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր ամբողջական աջակցությունն է հայտնում այս պահին Բաղրամյան պողոտայում սոցիալական արդարության համար պայքարող երիտասարդներին: ՍԴՀԿ վստահ է, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը կամայական որոշման արդյունք է, որի հետևում կա կոռուպցիոն հսկայական ստվեր:
Մինչ Երևանում և Հայաստանի մարզերում բողոքի մեծ ակցիաներ են տեղի ունենում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, մարդիկ այս ընթացքում միմյանց խորհուրդ են տալիս 1ԿՎտ հոսանքի դիմաց 6,93 դրամ ավելի վճարելու փոխարեն՝ օգտվել էներգախնայող լամպերից: Եվ պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ՝ վստահ լինելով, որ կհասնեն դրական արդյունքների, և միաժամանակ՝ միմյանց հուշում են՝ օգտվել էկոնոմ լամպերից:
«Այսօր Ռոբերտ Նազարյանը և ՀԷՑ-ի մամուլի խոսնակը հայտարարել են, որ նվազագույն չափով են բարձրացրել: Դա սուտ է: Դատեք ինքներդ, ինչո՞ւ պետք է հոսանքը Հայաստանում 2.5 անգամ ավելի թանկ լինի, քանի ՌԴ-ում, 4 անգամ ավելի թան, քան Ուկրաինայում, ավելի թանկ, քան Վրաստանում: Դա տոտալ գողության արդյունք է: Դիմացեք: Երկու օրից Երևանում կլինեմ»:
Կարգավորման ոլորտը խայտառակություն է ոտքից գլուխ, այնտեղ պաշտպանված են բոլորի շահերը՝ բացի սպառողներից, մինչդեռ այդ մարմինը ստեղծվել է ուղիղ հակառակ իմաստով»
Հանրահայտ «լիվերպուլյան քառյակն» առաջին անգամ ելույթ է ունեցել 1957 թ. հունվարի 16-ին, «Cavern» ակումբում: Այս օրը նշվում է՝ որպես The Beatles-ի համաշխարհային օր, երբ ամբողջ աշխարհի բիթլամանները կազմակերպում են թեմատիկ խնջույքներ:
Ռուսաստանը 1 տարով երկարաձգում է ԵՄ-ի երկրների դեմ պատասխան պատժամիջոցները՝ ի պատասխան Եվրամիության գործողությունների, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության նիստում: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»:
Ինչպես հայտնի՝ այսօր ժամը 18:00-ին դարձյալ ակցիա է տեղի ունենալու: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները այժմ ավտոերթ են անցկացնում՝ մարդկանց հրավիրելով Բաղրամյան պողոտա:
Հայկ Մարությանի հրատապ վիդեոհաղորդագրությունը
Մոսկվայի «Դինամոյի» թվիթերյան էջը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական շտաբում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը:
Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
«Ես ուզում եմ՝ զարգացումները քաղաքական դաշտ չմտնեն: Մեր պայքարը լույսի թանկացման դեմ է, եկեք ոչ մի բան իրար չխառնենք: Աշոտյանին հայհոյելու փոխարեն՝ պետք է մտածել այն ուղղությամբ, որ ստեղծվեն հասարակական ինչ-որ մեխանիզմներ, որպեսզի հարկը չմուծվի թանկացած սակագնով՝ մի խոսքով՝ նյութական վնաս պատճառել հոսանք արտադրող ընկերություններին: Իրենք մեր գրպանին են խփում, մենք էլ իրանց գրպանին կխփենք»:
«Միջազգային լրատվամիջոցներն ու կառավարությունները չպետք է իրավիճակը քաղաքականացնեն: Սա ոչ քաղաքական արձագանք է Հայաստանի բնակչության լայն հատվածի տնտեսական տեղային մարգինալացմանը: Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ջանք գործադրի իր քաղաքացիների տնտեսական զրկանքները թեթևացնելու և լուծելու այս ու այլ խնդիրներ»:
«Իմ բյուջեի վրա ամեն ինչ ազդում է: Առաջ ամաչում էի այս մասին բարձրաձայն ասել, բայց հիմա փաստն էն է, որ ես էլ եմ էն մարդկանց թվին պատկանում, ով կարող է գրպանում վերջին 1000 դրամն ունենալ ու չիմանալ՝ վաղը ժամանակին կստանա՞ աշխատավարձը, թե՞ ոչ»:
Այս պահին Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները շարունակում են իրենց բողոքի ակցիան: