Ավագանու որոշմամբ՝ Վահրամ Սահակյանը, Զառա Արամյանը, Բերջ Քարազյանը բնակարան կստանան
Երևանի քաղաքապետարանի ավագանին այսօր կայացած նիստում հավանություն տվեց դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին ևւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին Երեւանում՝ Մարգարյան փողոցում գտնվող նորակառույց շենքում բնակարաններ նվիրաբերելու որոշմանը։
Զառա Արամյանին բնակարան նվիրելու որոշմանը ավագանու 55 անդամներից կողմ է քվեարկել 54-ը՝ բացառությամբ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանի: Վահրամ Սահակյանին բնակարան նվիրելու որոշմանը կողմ չի քվեարկել նաև Ստյոպա Սաֆարյանը: