
Ես եմ անզգույշ եղել. Վահան Մարտիրոսյանի մայրը պատմում է վրաերթի մասին. news.am

News.am-ը գրում է. Արդրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի մայրը՝ Ջուլիետա Վիրաբյանը, իր անզգուշության հետեւանքով է հոկտեմբերի 7-ին վրաերթի ենթարկվել:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող Ջուլիա Վիրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անզգույշ է եղել փողոցն անցել:
«Պատահականություն էր, չնկատեցի, անցումն էի անցնում, ինքն էլ երեւի անզգույշ էր քշում: Երկու հոգու անզգուշություն, եւ վրաերթի ենթարկվեցի: Վարորդը շտապօգնություն կանչեց, հետս էր երեկ ամբողջ ընթացքում: Անհանգստանում էր, շատ լավ մարդ էր»,-ասել է Ջուլիետա Վիրաբյանը:
Ջուլիետա Վիրաբյանը ստացել է ազդրի վզիկի կոտրվածք: Այս պահին կնոջը հետազոտում են: Հետազոտությունց հետո պարզ կլինի` վիրահատություն անհրաժեշտ է, թե ոչ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: