Հրաձգություն Թբիլիսիի «Ռեդիսոն» հյուրանոցի մոտ
Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», Թբիլիսիի «Ռեդիսոն» հյուրանոցի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Ականատեսներիխոսքով՝ իրենք մի քանի տասնյակ կրակոցի ձայն են լսել, ինչից հետո նկատել են, որ հյուրանոցին կից փողոցով 3-4 երիտասարդ է փախչում:
Ներկայում հյուրանոցի մոտ հավաքվել են իրավապահներ: Մի քանի հատված շրջապատված է սահմանափակող ժապավեններով, այդ թվում՝ «Ռեդիսոնի» այն հատվածը, որտեղ խաղատունն է գտնվում: Հյուրանոցին կից փողոցում հայտնաբերվել են ատրճանակ ու փամփուշտներ:
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: