Բաժիններ՝

Վաղը կքննվի ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի և նրա խմբի անդամ Վահե Վարդանյանի ապօրինի գործողություններից սեփականությունից զրկված Գայանե Թումասյանի բողոքը

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:30-ին, Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայանալու է դատական նիստ (նախագահող դատավոր Դ. Հարությունյան), որի շրջանակներում քննվելու է ՀՀ քաղ. ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի և վերջինիս խմբի անդամ Վահե Վարդանյանի ապօրինի գործողություններից տուժած և վերջիներիս մեղքով ապօրինաբար սեփականությունից զրկված Գայանե Թումասյանի բողոքը ընդեմ Ավան և Նոր-Նորք համայնքների քննչական կոմիտեի քննիչ Սպարտակ Պողոսյանի կայացրած թիվ 17112714 քր. գործի կարճման որոշմանը:

Նախկինում Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 05.11.2014թ-ին Ս. Ուզունյանի նախագահությամբ կայացրել էր որոշում որով ամբողջությամբ բավարարել էր Գայանե Թումասյանի բողոքը Ավան և Նոր-Նորք համայնքների քննչական կոմիտեի քննիչ Սպարտակ Պողոսյանի կայացրած թիվ 17112714 քր. գործի կարճման որոշման դեմ:

Դատարանը որոշման մեջ նշել էր մի շարք քննչական և դատավարական գործողություններ, որոնք ենթակա են կատարման նախաքննության մարմնի կողմից: Դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ և քննչական բաժնի կողմից որոշում է կայացվել թիվ 17112714 քրեական գործի կարճված վարույթը վերսկսելու մասին:

Սակայն Ավան և Նոր-Նորք համայնքների քննչական կոմիտեի քննիչ Սպարտակ Պողոսյանը “ նպատակահարմար չի գտել դատարանի որոշումը” և սույն թվականի 11.05.2015 թ. նորից կարճել է թիվ 17112714 քր. գործի վարույթը որն այժմ բողոքարկվում է Գ. Թումասյանի կողմից:

Խնդրում ենք ձեզ ներկա գտնվել Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Գ. Թումասյանի կողմից բողոքի քննությանը և լուսաբանել դատական գործի ընթացքը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091 421981
Կանխավ շնորհակալություն
Ելենա Ադամյան
Ծրագրերի ղեկավարի օգնական

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ__________________________________________________________________
Չարենց 4, բն. 121, հեռ.՝ +(374 10) 57 85 51, +(374 94) 40 35 13, +(374 55) 40 35 13
Կայք` www.veles.am , էլ. փոստ՝ [email protected]

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս