![](/banners/BeFunky-design.jpg)
Ռոջերսը կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը, եթե FA-ն չերկարաձգի պայմանագիրը Հոջսոնի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/article-2621806-1D9705C800000578-354_634x448.jpg)
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) քննարկում է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածությունները` Ռոյ Հոջսոնի հետ պայմանագրի չերկարաձգման դեպքում, որի ժամկետը լրանում է Եվրո-2016-ից հետո:
The Telegraph-ի տվյալներով՝ FA-ի համար գերադասելի է, որպեսզի Հոջսոնին փոխարինողը նույնպես անգլիացի լինի:
Բայց եթե որոշվի, որ Ալան Պարդիուն, Հարրի Մոնկը, Գարի Նևիլը և Գարեթ Սաութգեյթը չեն համապատասխանում «Երեք առյուծների» մարզչի պաշտոնին, ապա ցուցակում կընդգրկվեն օրերս «Լիվերպուլից» հեռացված Բրենդան Ռոջերսը, շոտլանդացի Դևիդ Մոյեսը («Ռեալ Սոսիեդադ») և իսպանացի Ռոբերտո Մարտինեսը («Էվերթոն»):
Պատրաստեց Անի Գաբուզյանը