
Կարլոս Տևեսը կարող է վերադառնալ «Յուվենթուս»՝ «Բոկա Խունիորսում» աշխատավարձի ուշացումների պատճառով

Արգենտինական ակումբը դադարեցրել է գումար փոխանցել ֆուտբոլիստին: «Բոկա Խունիորսի» պարտքի չափի մասին չի հաղորդվում: Ամեն դեպքում, ինչպես գրում է Football Italia-ն, արգենտինացի հարձակվողը մոտ է այն բանին, որպեսզի լքի ակումբը` պայմանագրի համաձայն գումարի չվճարման պատճառով:
Ըստ աղբյուրի հաղորդման՝ պայմանագրի խզման դեպքում Տևեսի համար կարիերայի շարունակման ամենահավանական տարբերակը հանդիսանում է «Յուվենթուսը»:
Թուրինյան ակումբի կազմում արգենտինացին 2013-15թթ. անցկացրել է 96 հանդիպում և դարձել է 50 գոլի հեղինակ:
Տևեսը «Յուվենթուսից» «Բոկա» է տեղափոխվել հունիսի վերջին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը