Բաժիններ՝

Գվարդիոլան համաձայնություն է տվել մրցաշրջանի ավարտից հետո գլխավորել «Մանչեսթեր Սիթին»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաջորդ ամառ կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»: Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, 44-ամյա մասնագետն արդեն տվել է սկզբունքային համաձայնություն իր ընկերոջը` անգլիական ակումբի մարզական տնօրեն Չիկի Վեգիրիստայնին, ում հետ աշխատել է «Բարսելոնայում»:

Նշվում է, որ «Բավարիան» ցանկացել է երկարաձգել պայմանագիրը Գվարդիոլայի հետ, որը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, բայց այն բանից հետո, ինչ մարզիչը հրաժարվել է, մյունհենցիները դիմել են Յուրգեն Կլոպին, ով իր հերթին՝ գերադասել է գլխավորել «Լիվերպուլը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս