Հայտնի և սիրված հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանին երեկ հանձնվել է դեռևս 2012թ.-ին շնորհված ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը: Կոչումը երաժշտին է հանձնել ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի ավարտից հետո, կուլիսներում Ս. Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում:
Հունվարի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղյալ հայտարարվել արդեն այս տարի, հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի պատժամիջոցների հարցերով համակարգող Դենիել Ֆրիդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում:
Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը, որը թռչում էր Լվովից Կիև, «Ժուլիանա» օդանավակայանում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղու սահմաններից:
Հունվարի 16-ին, ժամը 00.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Կապուտան գյուղի բնակիչներ Ա. (ծնված 1961թ.) և Ս. (ծնված 1995 թ.) Շահբազյանները:
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
Նյու Յորքի առևտրային NYMEX բորսայում՝ էլեկտրոնային աճուրդի ժամանակ, WTI ապրանքանիշի նավթի գինը նվազել է 1,78 դոլարով ու կազմել 1 բարելի դիմաց 29,42 դոլար:
Վարչապետ Աբրահամյանն անթույլատրելի է համարել որևէ աշխատատեղի կրճատումը: Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքներով աջակցել մեր արտադրողներին՝ աշխատատեղերի պահպանման և ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու համար:
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում ընդունեց ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու մեջ մեղադրվող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին կալանավորելու մասին:
ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը հայտնել է, որ հունվարի 15-ին՝ ուշ երեկոյան՝ 23:27-ին, ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի «Մազ» կոչվող կամրջի տակ դիակ կա:
Հունվարի 15-ին, ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների պողոտայի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Երազ» մակնիշի ավտոմեքենային. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները կմասնակցեն հունվարի 18-ին ռուսական 102-րդ ռազմաբազայում յոթ հոգանոց ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական արտագնա նիստին:
Կանադացի երգչուհի Սելին Դիոնի եղբայրը գտնվում է մահվան մահճում: Դանիելը 59 տարեկան է, նրա մոտ հայտնաբերվել է գլխուղեղի, լեզվի ու կոկորդի քաղցկեղ:
Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին մարզերում գործող պոլիկլինիկաները ևս շարունակելու են իրենց աշխատանքը: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է առողջապահության նախարարին սուր շնչառական հիվանդությունների ակտիվացման հետ կապված իրավիճակը պահել խիստ վերահսկողության ներքո և օպերատիվորեն արձագանքել բոլոր հնարավոր խնդիրներին:
Այսօր աշխարհի բազմաթիվ համերգասրահներում, բնակարաններում ու մեքենաներում կնչեն բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենահայտնի խմբերից մեկի հիթերը:
Հղի կանանց համար ստացիոնար բուժումն ամբողջովին անվճար է:
Մենք խոսում ենք, պայմանավորվածություն ենք ձեռք բերում, որ այդ հարցը մանրամասն քննարկվի, բայց վերջնական քննարկումներ չեն լինում, և արդյունքներն էլ մեզ համար ոչ նպատակահարմար են։ Խնդիրն այն է, որ կոնցեսիոները, որին տվել են հին շենքը՝ որ օգտագործի ու հետո որպես պետական գույք հանձնի պետությանը, օգտագործել է որոշ ժամանակ ու հիմա առաջարկություն է ներկայացնում, որ շենքն արդեն լրիվ իրեն սպառել է ու անհրաժեշտություն կա քանդելու:
Սանկտ Պետերբուրգի Քննչական կոմիտեի աշխատակիցները հետաքննում են բժիշկների անփութության մասին քրեական գործը, ովքեր սավան էին մոռացել ծննդկան կնոջ որովայնում, հայտնում է ntv.ru-ն:
«Ցանկացած նմանատիպ մեծ կառույց, եթե մատնվում է անտերության, պարզ է, որ որոշակի ժամանակ հետո դառնում է վթարային: Այս բոլորը հարցեր են, որոնք իրավական պատասխան են պահանջում։ Ո՞վ է կնքել, ո՞վ է հաստատել, ո՞վ է խախտել այդ պայմանագիրը. սա ինձ համար մութ անտառ է»։
Բազմաթիվ բնակարաններից հափշտակած ապրանքները մի ամբողջ խանութի կբավականացներ:
ԴԱԻՇ խմբավորման ոչնչացումը հնարավոր է միայն գործընկերների հետ լայն համագործակցության ծավալման դեպքում, կարծում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Հունվարի 16-ին, ժամը 09.17-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենա է կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեսպանների 8-րդ համաժողովի ժամանակ պատասխանել է հարևանների հետ վատ հարաբերություններ ունենալու պատճառների մասին հարցին:
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները կարողացել են ձերբակալել գերատեսչության ցանկի 10 ամենահետախուզվող հանցագործներից մեկին, հայտնում է CNN-ը:
63 պատանդ է ազատ արձակվել Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի Splendid հյուրանոցի գիշերային գրոհի հետևանքով, AFP-ին հայտնել է արևմտաաֆրիկյան այդ երկրի տեղեկատվության նախարար Ռեմի Դանջինուն:
Նշված հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը կլինի 60 կմ/ժ: Հետևաբար, արագաչափ սարքը կգործի 60 կմ/ժ արագությունը սահմանվածից ավելի գերազանցելու դեպքում:
Հունվարի 15-ին, ժամը 21.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հասմիկի փողոցի թիվ 7/1 տան ավտոտնակում գտնվող քաղաքացին չի արձագանքում. ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ուղևորվում է Վիեննա, որտեղ այսօր պետք է տեղի ունենա հանդիպում Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Հունվարի 15-ին մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Բուլղարիա։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: