
Դմիտրով փողոցում վթար է տեղի ունեցել

Հունվարի 15-ին, ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների պողոտայի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Երազ» մակնիշի ավտոմեքենային. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքերում Դմիտրով փողոցի թիվ 5/4 տան մոտակայքում «Տոյոտա պրիվա» մակնիշի 32 LS 507 պետհամարանիշի (վարորդ` Ս. Ա.) ավտոմեքենան բախվել է կայանած «Երազ» մակնիշի 03 LS 872 պետհամարանիշի (վարորդ` Ա. Չ.) ավտոմեքենային:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Տոյոտա պրիվա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Կ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները փակել են «Տոյոտա պրիվա» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը: