
Պարզվել է Ստեփանակերտում կամրջից ցած նետված ՀՀ քաղաքացու ինքնությունը

ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը հայտնել է, որ հունվարի 15-ին՝ ուշ երեկոյան՝ 23:27-ին, ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի «Մազ» կոչվող կամրջի տակ դիակ կա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծառայության աշխատակիցները անմիջապես մեկնել են դեպքի վայր, և ԼՂՀ ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ դիակը դուրս է բերվել կամրջի տակից:
Ա. Նարիմանյանի տեղեկացմամբ, պարզվել է դիակի ինքնությունը. նա 1972թ.-ի ծնված Ս. Սաչյանն է, ով ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչ էր: Դեպքի մանրամասները ճշտվում են:
Ավելի վաղ Tert.am–ը տեղեկացրել էր, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 16-ին, ժամը 09.37-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացել, որ հունվարի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի «Մազ» կոչվող կամրջից ցած է նետվել ՀՀ քաղաքացի, 1972թ. ծնված Ս. Ս.-ն: