
Ավետիսյանների հարազատները Գյումրու հրապարակում հայտարարեցին դատական նիստին մասնակցելու որոշման մասին. «Արմենպրես»

Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները կմասնակցեն հունվարի 18-ին ռուսական 102-րդ ռազմաբազայում յոթ հոգանոց ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական արտագնա նիստին: Նրանք
Գյումրիի կենտրոնական հրապարակում հունվարի 16-ին հավաքվել էին` հայտարարելու իրենց որոշման և պահանջների մասին:
Ավետիսյաններիիրավահաջորդների շահերի պաշտպաններն ընդգծեցին, որ առանց հարազատների ներկայության էլ միևնույն է, նիստերն ընթանալու են և դրանց չմասնակցելն ու միջնորդություններով հանդես չգալը չի բխում Ավետիսյանների հարազատների շահերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավետիսյանների ընտանիքի դուստր Լուսինե Ավետիսյանը, առաջին անգամ խոսելով լրատվամիջոցների համար, նշեց. «Դժվար է Պերմյակովի հետ միևնույն դահլիճում գտնվելը, սակայն մենք
կմասնակցենք դատական նիստին, որպեսզի այն չընթանա առանց մեր ներկայության և առանց մեր մասնակցության չկայացվեն վճիռները»:
Այդուհանդերձ, փաստաբանները մտադիր են դատական նիստին ներկայացնել միջնորդություն` դատը արտագնա չանցկացնելու և նիստերը Շիրակի մարզի
առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելու մասին:
Ավետիսյանների հարազատները պահանջում են նաև նորմալ պայմաններ
ռուսական բազայի տարածքում անցկացվող դատական նիստի ժամանակ. նախորդ անգամ նրանց շահերի պաշտպանների համար սեղան տեղադրված չէր:
Նստելու տեղերը բավարար չէին:
Մանրամասներն` այստեղ