Բաժիններ՝

ԱՄՆ-ում ձերբակալվել է երկրի 10 ամենահետախուզվող հանցագործներից մեկը

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները կարողացել են ձերբակալել գերատեսչության ցանկի 10 ամենահետախուզվող հանցագործներից մեկին, հայտնում է CNN-ը:

Մալոխ Ջեկորի Մեյսոնը գտնվում էր հետախուզման մեջ՝ կապված 2 բանկի թալանման ու Դենվերում հրաձգության հետ: Նրա մասնակցությամբ հանցագործություններն իրականացվել էին սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Գերատեսչության տվյալով՝ ձերբակալությունն առանց խոչընդոտների է իրականացվել: Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները Մեյսոնին հայտնաբերել էին Կոլորադո նահանգի Թորնթոն քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031