Բաժիններ՝

Իսլամիստ ահաբեկիչները Բուրկինա-Ֆասոյում հարձակվել են հյուրանոցի վրա. կան տասնյակ զոհեր

63 պատանդ է ազատ արձակվել Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի Splendid հյուրանոցի գիշերային գրոհի հետևանքով, AFP-ին հայտնել է արևմտաաֆրիկյան այդ երկրի տեղեկատվության նախարար Ռեմի Դանջինուն:

Նրանցից 33-ը վիրավոր են: Ազատ արձակվածների թվում է նաև Բուրկինա-Ֆասոյի աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարար Կլեմենտ Սավադոգոն: Գրոհի հետևանքով հյուրանոցը հրդեհվել է, հայտնում է BBC-ն:

160116051917_hotel_624x351_reuters_nocredit

«Մեր ուժերը ֆրանսիացի հատուկ ջոկատայինների հետ շարունակում են մարտը: Կան սպանվածներ, սակայն մենք դեռ չունենք հստակ թվեր»,- ասել է Ռեմի Դանջինուն:
Ավելի վաղ Ուագադուգուի համալսարանական հիվանդանոցի տնօրենը Reuters-ին հայտնել էր, որ սպանվել է նվազագույնը 20 մարդ:

Սպանվածների ու տուժածների ազգային պատկանելության մասին տվյալներ դեռ չկան:

4-աստղանի հյուրանոցը, որտեղ բնակվում են ՄԱԿ-ի աշխատակիցներ ու կանգ են առնում հիմնականում արևմտյան երկրների զբոսաշրջիկներ, հարձակման է ենթարկվել ուրբաթ գիշեր:

160116052350_officers_624x351_reuters_nocredit

Ականատեսների վկայությամբ՝ հյուրանոցի մոտ պայթել է 2 ավտոմեքենա, այնուհետ զինված անձինք գրոհել են շինությունն ու այն գրավել: Հարձակվողները ներխուժել են նաև զբոսաշրջիկների շրջանում հայտնի Cappuccino սրճարան ու գնդակահարել մի քանի մարդու:

 

Զինյալների ճակատագրի մասին դեռ տեղեկություններ չկան:

Նշվում է, որ հյուրանոցի վրա հարձակման պատասխանատվությունը վերցրել է ««Ալ-Քաիդան» իսլամական Մագրիբի երկրներում» խմբավորումը:

Դեկտեմբերին «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկը կոչ էր արել մուսուլմաններին ջիհադ իրականացնել մի շարք աֆրիկյան երկրներում, այդ թվում՝ Բուրկինա-Ֆասոյում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս