
Արտակարգ պատահար Կիևի օդանավակայանում. ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց

Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը, որը թռչում էր Լվովից Կիև, «Ժուլիանա» օդանավակայանում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով օդանավակայանի մամլո ծառայությանը:
Դեպքի հետևանքով տուժածներ չկան: Տվյալ չվերթի ուղևորները ներկայում գտնվում են օդանավակայանի D տերմինալում:
Ավելի ուշ Ուկրաինայի միջազգային ավիաուղիներից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել «Բոինգ 737-300» ինքնաթիռի հետ:
Ինքնաթիռն օգտվել է «Ժուլիանայից», քանի որ եղանակային պայմանների պատճառով «Բորիսպոլի» օդանավակայանը փակ է եղել:
Ինքնաթիռում գտնվել է 134 ուղևոր ու անձնակազմի 5 անդամները:
Նշվում է, որ ինքնաթիռը չի վնասվել: