Բաժիններ՝

Աշխարհը տոնում է Beatles-ի միջազգային օրը

Այսօր աշխարհի բազմաթիվ համերգասրահներում, բնակարաններում ու մեքենաներում կնչեն բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենահայտնի խմբերից մեկի հիթերը:

Միլիոնավոր երկրպագուներ այսօր տոնում են Beatles-ի միջազգային օրը, հայտնում է ntv.ru-ն:

Հենց 1957 թվականին Լիվերպուլ քաղաքում բացվեց «Քարայր» անվանումով ակումբ, որտեղ տեղի ունեցավ լեգենդար խմբի դեբյուտը:
Մի քանի տարի անց ձայնագրվեց նրանց առաջին ձայնասկավառակը, ու Ջոն Լենոնը, Փոլ Մակ-Քարտնին, Ջորջ Հարիսոնը ու Ռինգո Սթարը դարձան մոլորակի ամենահայտնի մարդիկ:

Ողջ աշխարը ողողվեց բիթլոմանիայով, որը, թվում է, թե հավերժ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս