
Այսօր Իրանի վրայից կարող են հանվել միջազգային պատժամիջոցները

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ուղևորվում է Վիեննա, որտեղ այսօր պետք է տեղի ունենա հանդիպում Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Ենթադրվում է, որ հայտարարվելու է Իրանի վրայից պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավստրիայի մայրաքաղաքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կներկայացնի զեկույց Իրանի կողմից միջուկային ծրագրի պարտավորությունների կատարման վերաբերյալ:
Ավելի վաղ կնքված համաձայնագրով նախատեսվում էր, որ Իրանը հետագայում պետք է զբաղվի համապատասխան ծրագրերով միայն խաղաղ նպատակներով:
Պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դեպքում Իրանը մատչում կունենա արտասահմանում պահվող իր սառեցված ակտիվներին, որոնց արժեքը, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տվյալներով, կազմում է գրեթե 50 միլիարդ դոլար:
Իրանը կարող է նաև ավելացնել նավթի արտահանումը օրական 500 հազար բարելով: