Արևմտագերմանական Բորնհայմ քաղաքում, որը գտնվում է Քյոլնից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա, ներգաղթյալ տղամարդկանց արգելվել է մուտք գործել քաղաքի հասարակական լողավազաններից մեկը, հայտնում է BBC-ն:
Երբ երկրորդ երեխան չէի ունեցել, կարծում էի, որ առաջնեկի նման էլ ոչ մի երեխայի այսպես չեմ սիրի, բայց իսկապես կյանքս երկրորդ իմաստը գտավ: Դստերս հետ աննկարագրելի կապվածություն ունեմ, նա իմ փոքրիկ ընկերն է, անգամ այնտեղ՝ Պերթ քաղաքի հիվանդանոցում, բժիշկներն ու քույրերը զարմացած էին, թե ինչպես եմ վերաբերվում բալիկիս հետ:
Նվաճելով դերասանական կարիերայի բարձունքները՝ Քեմերոն Դիասը տպագրեց իր առաջին գիրքը, որը վերաբերում է առողջ սննդին ու սեփական մարմնի նկատմամբ սիրուն: Գիրքը կրում է «Գիրք մարմնի մասին. քաղցի օրենքը, ուժի գիտությունն ու սեփական մարմինը սիրելու այլ եղանակներ» խորագիրը:
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներն ուղևորվել են Դուբայ՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու:
2015 թ. դեկտեմբերի 21-ից 2016 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 140.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 92.1 մլն ԱՄՆ դոլար:
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական կայքը հայտնում է, որ մարտ ամսին իսպանացիները կունենան 2 ընկերական հանդիպում Իտալիայի և Ռումինիայի ազգային հավաքականների հետ:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման զինյալները 2015 թվականին իրենց շարքերն են ընդունել շուրջ 1800 սիրիացի երեխաների: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը՝ հղում կատարելով Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի տվյալներին:
Հունվարի 1-12-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության բաժանմունքը ստացել է 776 կանչ, սա 29-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Նշված 776 կանչերից 59-ը գրանցվել են գյուղական համայնքներից: Իսկ կանչերի պիկը գրանցվել է հունվարի 11-ին՝ 78 կանչ:
Հունվարի 11-15-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժութային շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները.
Спорт-Экспресс-ը հաղորդում է, որ «Ուֆայի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Մախաչկալայի «Անժի»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 4/26 ընտարտեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը:
Բոլորն էլ ցանկանում են գեղեցիկ և ամուր մազեր ունենալ: Սակայն, ցավոք, ժամանակ առ ժամանակ այնպիսի խնդրի առջև եք կանգնում, ինչպիսին մազաթափությունն է: Եթե բժիշկը հաստատել է, որ առողջական ոչ մի խնդիր չունեք, իսկ մազաթափությունը դեռ շարունակվում է, ապա ձեզ ենք առաջարկում հրաշալի միջոց, որը կօգնի պայքարել այս խնդրի դեմ:
2009 թ.-ին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Արման Հովհաննիսյանը Իսպանիայում սպանության փորձ և կողոպուտ կատարելու համար այդ երկրում դատապարտվել էր այլ անձի տվյալներով։
«Ածխաջրածինների ժամանակը մնաց անցյալում։ Քարի դարը ավարտվեց ոչ այն պատճառով, որ քարերը վերջացան
Հունվարի 16-ին, ժամը 03.38-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Վայք ավտոճանապարհին ավտոմեքենա է խափանվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իշխանություններիի հանդեպ որոշակիորեն լոյալ կեցվածք ունեցող «Hurriyet» թերթը ձերբակալությունների մասին լուրը վերնագրել է «Ոստիկանությունը դռան մոտ է»: Ավելի համարձակ «Sözcü» թերթը ակադեմիկոսների ձերբակալությունները բնութագրել է «Ոստիկանության ճնշումներն ու ձերբակալությունները ինչի հետևանքն են» վերնագրերով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց է թողել իր թիմի խաղը: Հոլանդիայի առաջին դիվիզիոնի առաջնության 19-րդ տուրում «Ալմերեն» մրցակցի հարկի տակ 0;4 հաշվով պարտվել է «Վենլոյին»:
Պարզվել է, որ Անդրե Մակարովը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ Անդրանիկ Ավետիսյանը, ով 2016 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22:58-ին, գաղտնի պահելով իր ով լինելը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով վիրավորել է նույն ցանցի օգտատեր Զարուհի Հովհաննիսյանին և վերջինս հասցեին տվել սպանության սպառնալիքներ, ապա` արգելափակել իր էջը։
Հունվարի 11-ին, ժամը 01.30-ին, 1970 թ. ծնված Վրեժ Բ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ ժամը 00.05-ի սահմաններում, գողություն կատարելու նպատակով, կոտրել են Բյուրեղավան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի 26/77-1 հասցեում գտնվող, իրեն պատկանող հագուստի խանութի դռան ապակին, սակայն ահազանգման համակարգի միանալու պատճառով, ոչինչ չգողանալով, դիմել են փախուստի:
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սյուզաննա Գևորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ։
Հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվող քննչական գործողությունների արդյունքում պարզվում են դեպքի մասնակիցների շրջանակը, անհատականացվում նրանցից յուրաքանչյուրի գործողությունները և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ տրվում համապատասխան քրեաիրավական գնահատականներ։
Այս տարվա հունվարը աչքի է ընկնում եղանակակլիմայական պայմանների մի շարք անոմալիաներով, որը առաջինը ազդում է մարդկանց առողջության վրա:
Գրիպով վարակվել հնարավոր է ցանկացած եղանակի: Սակայն մարդկանց բավական մեծ հատված հիվանդանում է ձմռան ամիսներին: Գոյություն ունեն մի քանի միջոցներ, որոնք ձեռնարկելու դեպքում վարակվելու հավանականությունը հնարավոր է զգալիորեն նվազեցնել:
«RSL Soapbox»-ը հայտնում է, որ «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմը համալրած Յուրա Մովսիսյանն ընտրել է մարզաշապիկի համարը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մի դեպք է պատմել, երբ հղիներին իրավապահ մարմինների միջոցով են փորձել արգելել տանից դուրս գալ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Դվին գյուղից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Մհեր Գ.-ին:
Միասին աշխատելու ու խնդիրները լուծելու փոխարեն ԵՄ անդամ-երկրներն ուժեղացնում են հսկողությունը սահմաններին, ինչը սպառնում է Շենգենյան համաձայնագրի գոյությանն ու ԵՄ-ին ընդհանուր առմամբ: Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներն այսօր՝ հունվարի 16-ին, չեղյալ կհայտարարվեն, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Գառնիկ Ա.-ն:
Այսօր առավոտյան համայցից հետո հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 150 քաղաքացի, որից 135-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 60-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 36-ը` երեխաներ։