Երգչուհի Սելին Դիոնի եղբայրը մահանում է քաղցկեղից
Կանադացի երգչուհի Սելին Դիոնի եղբայրը գտնվում է մահվան մահճում: Դանիելը 59 տարեկան է, նրա մոտ հայտնաբերվել է գլխուղեղի, լեզվի ու կոկորդի քաղցկեղ:
Այս մասին ամերիկյան TMZ պորտալին հայտնել է Կլոդետը՝ Սելինի ու Դանիելի քույրը: Վերջինիս խոսքով՝ իր եղբայրն այնքան վատ է, որ դժվար ապրի մինչև հաջորդ շաբաթ:
Տղամարդը գտնվում է Մոնրեալի կլինիկաներից մեկում, նրան խնամում է երգչուհու 89-ամյա մայրը:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել երգչուհու 73-ամյա ամուսնու՝ Ռենե Աժելիլի մահվան մասին, ով նույնպես մահացել է կոկորդի քաղցկեղից:
Զույգն ամուսնացել է 1994թ., ունի 3 երեխա: Ավագ որդին 14 տարեկան է, երկվորյակ տղաները լույս աշխարհ են եկել 2010 թվականին: