Գառնիկ Մարգարյանը և Վլադիմիր Առաքելյանը կալանավորվեցին. news.am
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում ընդունեց ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու մեջ մեղադրվող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին կալանավորելու մասին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատարանի մոտ էին հավաքվել Գառնիկ Մարգարյանի հարազատները, որոնց կալանավորվելուց հետո դատարանից դուրս գալիս Գառնիկ Մարգարյանը բարեւեց եւ ասաց, որ «ամեն ինչ լավ է»:
Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանում Գառնիկ Մարգարյանը չի ընդունել մեղադրանքը, փաստաբանը գրավի միջնորդություն է ներկայացրել, որը դատարանը մերժել է: Հովիկ Արսենյանը նշեց, որ կալանքի որոշումը չի բողոքարկի:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ կալանավորել է նաև «զինված խմբի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող, «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանին:
Մանրամասներն` այստեղ