Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթ է Վաշինգտոնի կողմից իր հասցեին հնչած մեղադրանքների հետ ու դրանք համարում է «անընդունելի»: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն քվեարկել է օրենքի կողմ, որը ընդլայնում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, հայտնում է TASS-ը:
Նվազագույնը 3 մարդ է զոհվել Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող Մախասեն քաղաքի Ալ-Ախսա շրջանի մզկիթում իրականացված ահաբեկչության հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով al-Arabiya հեռուստաալիքին:
Հունվարի 29-ին, ժամը 08.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փաստաբան Լուսինե Սահակյանը լուսավորության մասին հարցեր տվեց, թե արդյոք սպանված Ավետիսյանների տունը լուսավորվա՞ծ է եղել: Կարինեն նշեց, որ շատ մութ է եղել, Ավետիսյանների տանը եւս լույս չի նկատել: Երեխաների ձայնի վերաբերյալ հարցին այլ պատասխան տվեց վկան, որ երբ դուրս է եկել տանից եւ կանգնել մի քանի րոպե, մի ակնթարթ լսել է փոքրիկ Սերյոժայի լացի ձայնը: Որեւէ բան չի կասկածել, առաջ չի գնացել, վախեցել է: Ամանորյա զարդարված լույսերին էլ ուշադիր չի եղել: Հիշում է միայն, որ դուրս գալու պահին շատ մութ է եղել:
Այսօրվանից Ադրբեջանում պաշտոնապես ժամանակավոր արգելք է սահմանվում Վրաստանից ներկրվող կենդանիների և կենդանական ծագման մթերքի վրա:
Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գյուղի 10-րդ փողոցի 24 տանը տղամարդու կախված դի կա:
Ավստրալիայի հարավ-արևելքում կործանվել է թեթևշարժիչանի ինքնաթիռ, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, հայտնում է 3AW ռադիոկայանը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել են գազատարի շինարարության մասին, որը կմիավորի երեք պետություններն էլ ու դուրս կգա Եվրոպայի արտահանման շուկան, գրում է The Algemeiner թերթը:
Ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված, սպաստիկ կվադրիպարեզ, դիզարթրիա, շլություն: Երեխան ինքնուրույն չի կանգնում, չի քայլում, աջ ձեռքը լավ չի օգտագործում: Անըհդհատ գտնվում է բժշկական հսկողության տակ, կատարվում է վերականգնողական բուժում:
Ռուբեն Վարդանյանը ասել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, անկասկած, նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։
Հունվարի 29-ին, ժամը 09.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղի Շիրակացու փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա:
ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնում է ԴԱԻՇ-ի գումարտակի գոյության մասին, որը նախապատրաստում է ահաբեկչություններ Ռուսաստանում ու այլ եվրոպական երկրներում, հայտնում է RIA Novosti-ն:
Հունվարի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Բելառուսի Հանրապետության Մոգիլև մարզի գործարարների հետ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անվտանգության հարցերով իր խորհրդականներին հանձնարարել է անհրաժեշտության դեպքում հակազդել ԴԱԻՇ-ի փորձերին, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց ազդեցությունը Լիբիայում ու այլ երկրներում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սպիտակ տանը:
Հունվարի 29-ի դրությամբ գրիպի վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնական գործընթացը կասեցվել է Վրաստանի 283 դպրոցներում: Երեկվանից ցուցանիշները փոխվել են՝ 267 դպրոցներին ավելացել է 16 հանրակրթական հաստատություն, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Այսօր ՀՀ Մշակույթի նախարարությունում տեղի կունենա Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներսում հասունացած խռովության շուրջ քննարկումը: Նախարար Հասմիկ Պողոսյանի հանձնարարականով թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը կազմել է գեղարվեստական խորհրդի 9 հոգուց բաղկացած կազմ, որին կմիանան նաև նախարարության ներկայացուցչական կազմից մի քանիսը, այդ թվում՝ Մշակույթի նախարարը, կքննարկեն թատրոնի ներսում ստեղծված իրավիճակը՝ այն հույսով, որ կգտնվեն բարեհաջող ելքեր՝ Կամերային թատրոնը բնականոն աշխատանքային գրաֆիկի վերադարձնելու նպատակով:
Մշտադիտարկման ընթացքում 2015թ. արձանագրված 103 անհատական դեպքերից 50-ը կապված են եղել ակտիվիստների, քաղաքական անձանց, ՀԿ-ների ներկայացուցիչների կամ հանրային այլ անձանց հետ: Ընդ որում՝ ոչ հանրային անձանց իրավունքների խախտումների դեպքերի մեծ մասը վերցվել են Հատուկ քննչական ծառայության կայքից և միայն մի փոքր մասն են հավաքագրվել ԶԼՄ-ների տարածած նյութերից:
«Կազբեգի-Վերին Լարս» ուղղությամբ տանող ճանապարհը (վրաց-ռուսական սահման) դարձյալ փակ է անդադար տեղացող ձյան ու ձնահոսքերի վտանգի պատճառով, որի առաջացման պատճառը օդի բարձր ջերմաստիճանն է, ասվում է Վրաստանի տարածքային զարգացման նախարարության ավտոմոբիլային դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Թուրքիան, ինչպես Ադրբեջանը, շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշկունը:
Հունվարի 28-ին Բանակի օրվա առթիվ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհդատու Խաչատուր Վլադիմիրի Գասպարյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է Վազգեն Սարգսյան մեդալով:
Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատավարութունը:
Հունվարի 28-ին, ժամը 16.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրու Արագած թաղամասի թիվ 4ա շենքի 3-րդ բնակարանում:
Brent ապրանքանիշի նավթի գինը ավելի քան 5%-ով բարձրացել է ու հասել 1 բարելի դիմաց գրեթե 36 դոլարի ռուսական իշխանությունների հայտարարության ֆոնին, թե նախատեսվում է ՕՊԵԿ-ի հանդիպում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բաղնիքի մոտ հերթեր էին առաջանում։ Բայց վերջերս նրանց զարմացրեց ավագանու անդամներից մեկի՝ Մերուժան Գաբոյանի արարքը, որը աջ ու ձախ բաղնիքի կտրոններ է սկսել բաժանել։
Արսեն ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
«Ես ինձ տեսնում եմ իմ պաշտոնում, դա Գալուստ Սահակյան լինելու պաշտոնն է, էդ պաշտոնը որեւէ մեկը ձեռքիցս չի առնի»։ Իսկ քաղաքական պաշտոնների՞ց։ «Պարզապես հիմա մի ժամանակաշրջան է, որ մեզանից յուրաքանչյուրն ամենալավը չէ, բայց մեզանից լավը դեռեւս չի առաջացել»,- փիլիսոփայեց Գրիգորիչը:
Վուտովան ընդգծեց՝ ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման համար դիմելու նպատակով պետությունը պարտավոր է ոչ միայն այս կոնվենցիան ստորագրած և վավերացրած լինել, այլ նաև ցույց տալ, որ այն ներառված է ազգային օրենսդրության մեջ. «ԵԽ-ն պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերի, որոնք վերաբերում են տվյալների պաշտպանության օրենսդրության գնահատմանը կամ կարողությունների զարգացմանը: Մենք վստահ ենք, որ այս նոր գործակալությունը կնպաստի ԵԽ կոնվենցիայի իրականացմանը»:
Բանակաշինության, անկախության հաղթանակի գործում մեծ լումա ունի ՀՀ նախագահ և բանակի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Ազատի Սարգսյանը, որը անցել է փառապանծ մարտական ուղի և հենց նրա շնորհիվ է, որ Ստեփանակերտում տեղակայված Խորհրդային բանակի տեխնիկան, զենք զինամթերքը անցավ ԼՂՀ-ի ձեռքը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից «Ժողովուրդ»-ը խնդրեց մեկնաբանել դերասան Գոռ Վարդանյանին ֆիլմ նկարահանելու համար զենք տրամադրելու հայտնի պատմությունը: Այս առնչությամբ Օհանյանն ասաց. «Ես այսօր ևս մեկ անգամ փաստում եմ, ժամանակին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ֆիլմ նկարահանելու համար ես եմ եղել պաշտպանության նախարարը, եւ մենք համապատասխան աջակցություն ենք ցուցաբերել, իսկ մնացածն իմ գործը չէ»։