ԵՀՄՖ-ն ներկայացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ կապված կոռուպցիոն փաստերի և այլ սկանդալների շուրջ ունեցած տեղեկատվությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ մեկնաբանել է «Օսկար» կինոմրցանակաբաշության շուրջ առաջացած սկանդալը, հայտնում է ABC News-ը:
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը մեկ տարուց ավելի է, ինչ նախարարական պաշտոնը համատեղում է իտալական ընկերության տնօրենի պաշտոնի հետ, ինչն արգելված է ուկրաինական օրենքներով: Այս մասին «Ուկրաինական պրավդայի» բլոգում հայտնել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ժողովրդական պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Հունվարի 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 5-10 մ/վրկ արագությամբ:
Իսկական ընկերներս ու հարազատներս շարունակում են կողքս ամուր կանգնած մնալ։ Կարծում եմ՝ իմ ֆեյսբուքյան էջից դա Ձեզ պարզ դարձավ. ես ոչ մեկին չեմ կորցրել, համենայնդեպս սիրելիների ընկերներից ու հարազատներից: Եթե կային ոմանք, որ հիմա
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 28-ին, ժամը 02.06-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 20-րդ կմ-ին «Իվեկո» մակնիշի 768 OT 61 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Հ.Ս. , ծնված 1985 թ.) խափանվել է. անհրաժեշտ է օգնություն:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր անհավանական դեպք տեղի ունեցավ ավտոբուսի կանգառում: «1248s» պետհամարանիշի 42 համարի ավտոբուսը Արշակունյաց պողոտայով մոտեցավ կանգառին»:
«Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, և ես՝ առաջիններից մեկը, մեկնեցի մարտադաշտ, հասկացա, որ իզուր չէի այդպես վշտանում: Մեր բոլորի պարտքն է պաշտպանել հայրենիքը, բնավ կապ չունի՝ կի՞ն է, թե՞ տղամարդ: Պատկերացրեք, որ մենք՝ ազատամարտիկներս, կամավոր չգնայինք, Էլչիբեյն ասում էր՝ ոտքերս լվանալու եմ Սևանա լճում, ու կլվանար, եթե չլինեին կամավոր ազատամարտիկները: Իսկական երկրապահները նրանք են, ովքեր, երբ Հայաստանն ու Արցախը բանակ չունեին, թողնելով իրենց ընտանիքը, երեխաներին, խաղաղ կյանքն ու աշխատանքը՝ մեկնեցին պատերազմի դաշտ»:
Շվեդիայի ներքին գործերի նախարար Անդերս Իգեմանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են արտաքսել շուրջ 80 հազար մարդու, որոնք հավակնում էին ստանալ փախստականի կարգավիճակ և որոնց այն չի տրվել, հայտնում է BBC-ն:
Այսօր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչները կժամանեն Բաքու, նրանց կմիանան նաև միջազգային այլ ֆինանսավարկային ինստիտուտների՝ Զարգացման ասիական բանկի ու ՎԶԵԲ-ի առաքելությունների ներկայացուցիչները:
Թուրքիայի ընդդիմադիր Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը դատապարտվել է 14 ամսվա պայմանական ազատազրկման երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին վիրավորելու համար:
Հունվարի 28-ին, ժամը 04.02-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին՝ Մալիշկա գյուղի սկզբնամասում, ավտոմեքենայի շարժիչը չի գործարկվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքում ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել նաև ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարները, ՀՀ զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը նվազել է, այն այսօր կազմում է 82 տոկոս՝ նախկին 86-ի փոխարեն։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով «Լևադա» կենտրոնի հունվարին անցկացրած հարցումներին։
Հույն լրագրողները արհմիություննների որոշմամբ գործադուլ են անում՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ, հայտնում է RIA Novosti-ն:
Հունվարի 28-ին, ժամը 08.41-ին տեղեկություն է ստացվել, որ ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մեկնել Արագածոտնի մարզի Միջնատուն գյուղ հիվանդ քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու համար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պորտուգալիայում, Ֆինլանդիայում ու Գերմանիայում գրանցվել են Զիկա վիրուսով վարակման նոր դեպքեր: Հաղորդվում է, որ բոլոր վիրուսակիրները վերջերս այցելել են Լատինական Ամերիկայի երկրներ, հայտնում է DW-ն:
Եգիպտոսի իրավապահ մարմինների աշխատակիցներն ու ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները համատեղ հետաքննության ժամանակ պարզել են ահաբեկիչների ինքնությունը, որոնք անմիջական առնչություն են ունեցել Սինայի թերակղզում А321 ինքնաթիռում ահաբեկչության նախապատրաստմանը:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ի՞նչ կարող եք ասել տոնի առիթով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Շնորհավորում եմ»:
Հունվարի 27-ին, ժամը 23.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Լճկաձոր գյուղի 1-ին փողոցի 3-րդ տանը րդեհ է բռնկվել:
Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում փոստային FedEx ծառայության աշխատակիցները բեռների տեղափոխման ժամանակ հայտնաբերել էին տուփեր՝ կասկածելի սարքերով, հայտնում է NDTV-ը:
ԱՄՆ-ում ավելացել է Զիկա վիրուսով վարակված մարդկանց թիվը՝ հասնելով 6-ի: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Ուղիղ միացում «Եռաբլուր» զինվորական պանթեոնից:
Ղազախստանի հարավում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 5 մարդ, հայտնում է Interfax-ը:
ՀՀ գերատեսչությունները սկսել են հերթով վճարել իրենց կոմունալ ծախսերը։ Մասնավորապես, պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ընթացիկ ամսում ՀՀ մշակույթի նախարարությունը պետբյուջեից շուրջ 7 մլն 700 հազար դրամի կոմունալ ծախսեր է վճարել։
Ես խոսեցի Լիլիթի հետ եւ հիմա բառացի փոխանցում եմ իր բառերը. ձեր միջոցով Լիլիթը խնդրում է իր բոլոր լրագրող գործընկերներին ու լրատվամիջոցներին առհասարակ չանհանգստացնել իրեն եւ իր ընտանիքին, հարգել իր եւ իր ընտանիքի մասնավոր կյանքի իրավունքը եւ ըմբռնումով մոտենալ ու հարգել իր խնդրանքը:
«Մենք ո՞վ ենք, որ մեզ թույլ տան: Մեզ ասացին՝ չի թույլատրվում, բայց պաշտոնյաները մեքենայով են բարձրանում: Այսպիսի օրերին գոնե իրենք մեքենա հատկացնեն, դա հարգանքի նշան է: Մի քանի տարի առաջ գոնե հարգում էին»:
Հաղթանակած մեր բանակը, որ ծնվել է հայ քաջորդու թափած տաք արյունից, նրա մոր դառնաղի արցունքից, հայրենյաց պաշտպանին սպասող գեղանի հայուհու բոցավառ սիրուց, այսօր տոնում է իր 24-ամյակը: