ԴԱԻՇ-ը հրապարակել է պատանու կողմից պատանդին մահապատժ ենթարկելու լուսանկարները
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը համացանցում տեսանյութ է հրապարակել է, որտեղ երևում է, թե ինչպես է փոքրիկ ահաբեկիչը սպանում պատանդ վերցված տղամարդուն, հայտնում է The Daily Mail-ը:
Անչափահասը անգլերենով հայտարարում է, որ Արևմուտքը սխալ է գործել՝ պատերազմ սկսելով խալիֆաթի դեմ:
«Ամերիկա, ահա զինվորները, որոնց դու զինել ես իսլամի, շարիաթի օրենքների դեմ պայքարելու համար: Մենք նրանց կսպանենք այնպես, ինչպես սպանում էինք Իրաքում: Դու մեզնից չես փախչի»,- ասում է տղան:
Տեսանյութը տևում է մոտ 17 րոպե, իսկ վերջում ջիհադիստը դանակով կտրում է ավանդական նարնջագույն կոմբինեզոն հագած տղամարդու կոկորդը:
Պարբերականի տեղեկություններով՝ պատանին կարող է լինել Աբու Դարդ անունով ահաբեկչի որդին, որը սպանվել էր Հալեպում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով: