
Ռուսաստանի ավիահարվածները խափանում են Սիրիայի բանակցությունների խաղաղ գործընթացը. ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն ամբողջությամբ աջակցում է Սիրիայում քաղաքական կարգավորման գաղափարին:
Սակայն ավիահարվածները, որոնք, ըստ նրա, ռուսական ավիացիան հասցնում է Սիրիայում գերազանցապես սիրիացի ընդդիմադիրների դիրքերին, խափանում են նման քաղաքական լուծման ջանքերի մշակմանը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտնել էր, թե ՌԴ ՊՆ-ն առաջարկել է արևմտյան գործընկերներին ստեղծել խորհրդատվական կենտրոն Սիրիայում համագործակցելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ը հրաժարվել է:
Հիշեցնենք, որ նախօրեին կասեցվել են Սիրիայի վիճակի կարգավորման հարցով բանակցությունները:
Երկուշաբթի օրը Սիրիայի ճգնաժամի հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտարարեց, թե դրանք վտանգված են Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացման պատճառով:
«Ամեն անգամ, երբ բանակցությունների հույս է առաջանում, կողմերը սկսում են գործողությունները հակամարտության գոտում, որոնք միայն ուժեղացնում են հակամարտությունը»,- ասել է դիվանագետը: