
Ոչ մի շփում Պուտինի ու Էրդողանի միջև չի եղել ու չի նախատեսվում. Պեսկով

Ոչ մի շփում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև չի եղել: Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս կողմերը չեն պայմանավորվել հանդիպման մասին:
«Ոչ, ինչ-որ շփում չի եղել Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև: Ինձ հայտնի չէ այն մասին, որ ինչ-որ շփումներ են պլանավորվում»,- հայտարարել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Անկարան մեղադրել է Մոսկվային իր օդային տիրույթի խախտման մեջ: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ ցանկանում է այդ թեմայի վերաբերյալ զրուցել Պուտինի հետ: