
Քյոլնում դարձյալ հարձակվել են կանանց վրա. ձերբակալվել է 190 մարդ

Անցած գիշեր Քյոլնում գրանցվել է 22 հանցագործություն, որոնք կապված են սեքսուալ ոտնձգությունների հետ, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Քյոլնի ոստիկանությանը:
Բոլոր հարձակումներն իրականացվել են ամենամյա կառնավալի ժամանակ: Ձերբակալվել է 190 մարդ:
Քյոլնի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել ձերբակալվածների ազգային պատկանելության մասին հարցը, սակայն հայտնել են, որ սեքսուալ ոտնձգությունների թիվն այս տարի անցած տարվա համեմատ ավելի բարձր է:
Տոնը մեկնարկել է Քյոլնում նախօրեին ու տևելու է 6 օր: Կառնավալի անվտանգությունը, քաղաքային պաշտոնյաների խոսքով, ապահովում է ավելի քան 2000 ոստիկան: