
Քլինթոնը հայտարարել է ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանից պաշտպանելու անհրաժեշտության մասին

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ հարկավոր է ՆԱՏՕ-ի երկրները պաշտպանել Ռուսաստանի ագրեսիայից:
«Մենք ՆԱՏՕ-ին պետք է ստիպենք աշխատել: Մենք պետք է ավելի շատ գումար ներդնենք դաշինքի պետությունները Ռուսաստանից պաշտպանելու համար»,- ասել է նա կուսակցության մեկ այլ թեկնածուի՝ Բեռնի Սանդերսի հետ քննարկումների ժամանակ:
Սանդերսը նշել է, որ չի կարծում, թե Ռուսաստանը առավել մեծ վտանգ է ներկայացնում ԱՄՆի համար: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի կայունության համար առավել մեծ վտանգ է ներկայացնում Հյուսիսային Կորեան, հայտնում է LifeNews-ը: