Խորհրդային կուսակցական ղեկավարները այդպես էլ չկարողացան Ալիխանյանին ներել այն, որ վերջինս, բավական լոյալ տրամադրված լինելով Կոմունիստական կուսակցության նկատմամբ, այնուամենայնիվ, իր խղճի հետ գործարք չկնքեց և բռնադատումներից փրկեց բազմաթիվ հրեաների:
Համեմատության համար նշենք, որ Բրիտանիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտից օգտվելու սակագինը քառակի գերազանցում է Փարիզինն ու ավելի քան 10 անգամ՝ Մոսկվայինը:
Տնտեսական ճգնաժամը և բյուջետային սղության հարցը Վրաստանում գնալով սրվում է: Վրաստանից վերադառնում են նաև հայ գործարարները: Թե որո՞նք են տնտեսական ճգնաժամի պատճառները ու ի՞նչ անում Վրաստանի իշխանությունները այն կանխելու համար, փորձեցինք պարզել Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցից: Վրացագետն ասաց, որ Վրաստանի կառավարությունն ու կենտրոնական բանկը չեն կարողանում համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի լարիի արժեզրկումը կանխվի ու […]
«Հիմա ինձ համար դժվար է կեցվածք ընդունել լուսանկարիչների առաջ: Նախկինում, երբ ես հայտնվում էի մարդկանց առաջ, նրանք միշտ ժպտում էին: Սակայն երեխայի ծնունդից հետո հասկացա, որ այդ բոլոր մարդիկ ծաղրում են ինձ, պատմում են զզվելի պատմություններ ու գեր են համարում: Հիմա ես չեմ ցանկանում ժպտալ ու երևալ մարդկանց առաջ»,- հավելել է նա:
Ապացուցված է, որ քրտնելը դրական է ազդում տրամադրության վրա: Քրտնելու ընթացքում մկանները տաքանում են, ինչն էլ նպաստում է լարվածության և հոգնածության թուլացմանը:
Կան ֆուտբոլիստներ, ում համար Հայաստանի առաջնությունում խաղալը ստիմուլ չէ: Բայց նրանք, ովքեր իրենց խաղով ցույց կտան, որ պատրաստ են խաղալ հավաքականում, ես պատրաստ եմ հրավիրել ցանկացածին:
Ձմերուկը կտրատեք մի քանի կտորների, լցրեք բլենդերի մեջ և ավելացրեք կիտրոնը: Լավ հարեք, պետք է ստանաք մոտ 5լ խյուսանման զանգված: 12 ժամվա ընթացքում խմեք ամբողջը:
Որոշ փորձագետների կարծիքով` Թուրքիան «Իսլամական պետության» գրոհայիններին կարող է ուղարկել ուր ցանկանա, այդ թվում՝ Հայաստան, և Թուրքիան ցուցադրական է պայքարում այդ խմբավորման դեմ:
ՀՀ Նախագահի նստավայրում շարունակվում են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունները: Այդ գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչներ Արտաշես Գեղամյանի, Արա Սիմոնյանի, Վիլեն Արևշատյանի, Լևոն Գալստյանի, Սոնա Գասպարյանի և Արտաշես Շահվերդյանի հետ:
2015 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ Հաշտարարության որակավորման հանձնաժողովի նիստը, որի ընթացքում, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշման 23-րդ կետով, ամփոփվեցին Հաշտարարների որակավորման քննության հարցազրույցի փուլի արդյունքները:
«Այն, որ Արգամ Այվազյանը հեթական անգամ խեղաթյուրված է ներկայացրել փաստերը, այլևս կասկած չի հարուցում»,- ասված է ՊՈԱԿ-ի պատասխան-նամակում:
2015 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՌԴ քաղաքացիներ Ս.Ղարաբաղցյանը եղբոր՝ Է.Ղարաբաղցյանի և Գավառ քաղաքի բնակիչ Գ.Զոլյանի հետ Գավառում գործող խանութներից մեկի մուտքի մոտ տեղադրված տերմինալից կատարել են լիցքավորում։
«Թալիբան» իսլամիստական շարժման զինյալները հարձակվել են Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ֆարյաբ նահանգի Աստանա կիշլակի (գյուղ) վրա ու երկու օրում սպանել 25 խաղաղ բնակչի, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով տեղի պատգամավորին:
Հանդիպումը տեղի է ունենալու Նովի Սադ քաղաքի «Կարագյորգի» մարզադաշտում սեպտեմբերի 4-ին: Հիշեցնենք, որ խաղը անցկացվելու է առանց հանդիսականների:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Անթալյա այցի շրջանակում հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
«Նեղուցի ջրերում մենք հայտնաբերել ենք ամբողջական ոչ մեծ քաղաք, որը թվագրվում է բրոնզե դարին»,- Le Temps պարբերականին ասել է շվեյցարացի հնագետ Ժյուլյեն Բեքը, որը ղեկավարում է հույն-շվեյցարական հետազոտողներից բաղկացած թիմը:
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հանդես է եկել ԱՄՆ ծովային հետևակների առաջ ու թվարկել գլխավոր «մարտահրավերը», որոնց բախվում է Միացյալ Նահանգները:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ ռաունդի «Օդդի» դեմ պատասխան խաղում դարձավ գոլի հեղինակ և կատարեց 2 գոլային փոխանցում:
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել է երկրի խորհրդարանը ցրելու մասին ու Հունաստանում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օր է նշանակել սեպտեմբերի 20-ը, հայտնում է Reuters-ը:
«Ալ-Քաիդայի» հետ առնչություն ունեցող «Ան-Նուսրա ճակատ» խմբավորման զինյալները հարձակվել են Իդլիբ նահանգում գտնվող «Աբու ադ-Դուհուր» օդանավակայանի վրա, որը գտնվում էր Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության ներքո: Այն նրանց տիրապետության տակ գտնվող վերջին օբյեկտն էր, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 1-ին աշխատանքային այց կկատարի Ադրբեջան:
«Դուք կյանքեր կփրկեք: Ձեր շնորհիվ զինված ուժերում ծառայող ձեր եղբայրներն ու քույրերը կվերադառնան տուն այնպիսի տեղերից, որտեղ շատերը վախենում են անգամ ոտք դնել. վտանգավոր տեղեր, ուր դուք համաձայնում եք գնալ հանուն խաղաղության»,- ասաց դեսպան Միլսը` դիմելով շրջանավարտներին:
Նոյեմբերի 1-ին կայանալիք Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 29 կուսակցություն: Այս մասին ասվում է հաղորդագրության մեջ, որը տարածել է Թուրքիայի Կենտրոնական ընտրական մարմինը (YSK):
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային վերահսկողության շրջանակներում արգելել է Հնդկաստանից Rajdhani ընկերության արտադրության դեղին սիսեռի, Rajdhani SELECT ընկերության արտադրության ռաֆինացված, մանր աղացած ցորենի սպիտակ ալյուրի և սպիտակաձավարի, ինչպես նաև AASHIRVAAD ընկերության արտադրության ցորենի թեփով ալյուրի ներմուծումը Հայաստան: Ընդհանուր 800 կգ քաշով նշված խմբաքանակների պիտանիության ժամկետները լրանում են ս.թ. օգստոս ամսվա վերջին:
Այլ ակումբների հետաքրքրությունը և ֆուտբոլիստի առաջխաղացման ցանկությունը չի համապատասխանում թագավորական ակումբի ղեկավարության պլանների հետ:
Նա ունեցել է խաղամոլի հակումներ, տարբեր բուքմեյքերական գրասենյակներում կատարել խաղադրույքներ, մեծ գումարներ տանուլ տվել, պարտքեր կուտակել: Նշված պարտքերի մեծ մասը մարել է հայրը:
Խորհրդարանական ընտրությունները նոյեմբերի 1-ին անցկացնելու համապատասխան որոշումն ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Մոտ 2,5 հազար փախստական է զոհվել այս տարի Միջերկրական ծովում՝ փորձելով անօրինական կերպով հայտնվել Եվրոպայում, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը երկրում կանցկացնի սահմանադրական բարեփոխումներ, սակայն ոչ մի դաշնայնացում կամ հատուկ կարգավիճակներ երկրի տարածքում չեն լինելու:
Կայացան Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները և պարզ դարձան, թե որ ակումբները կխաղան արդեն խմբային փուլոմ: