
«Ռեալը» Դենիս Չերիշևին չի տա «Վալենսիային»

Այլ ակումբների հետաքրքրությունը և ֆուտբոլիստի առաջխաղացման ցանկությունը չի համապատասխանում թագավորական ակումբի ղեկավարության պլանների հետ: «Լինել «Ռեալում»` դա առանձնաշնորհ է: Ես կօգնեմ թիմին այնպես, ինչպես ուզում է մարզիչը: Մենք աշխատում ենք ներդնում ունենալ թիմում»,- ասել է Չերիշևը:
Ինչպես գրում է El Confidencial-ը, ռուս կիսապաշտպանը դիվանագետ է: Բայց ցանկանում է խաղալ, ոչ թե նստել սուպեր աստղերի մեջքի ետևում: Բայց «Ռեալին» հարկավոր է այնպիսի վստահելի փոխարինող, ինչպիսին Դենիսն է և ակումբը չի ցանկանում թուլացնել փոխարինողների նստարանը: Ավելի վաղ ֆուտբոլիստի հայրը հաստատել էր, որ որդին 2015-16թթ. մրցաշրջանը անցկացնելու է Մադրիդում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը