ՀՀ ֆինանսների նախարարությունը, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի օժանդակությամբ, սեպտեմբերի 3-4-ը Երևանում անցկացնում է աշխատաժողով` գնումների բողոքարկման համակարգերի ուսումնասիրման նպատակով: Միջոցառմանը մասնակցում են պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Մկրտումյանը Երևան քաղաքի Մարգարյան 41-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած բացովի դանակով, բազմաթիվ հարվածներ է հասցրել նշված տան բնակիչ Վ.Աղաջանյանի կրծքավանդակի շրջանում՝ սպանելով նրան:
Երկար ժամանակ հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում իրավիճակը կայուն է եղել, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով շփման գծում տիրող լարվածությանը վերաբերող հարցին:
Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Օսմանիե նահանգում, անհայտ անձինք պայթեցրել են բեռնատար երկաթուղային շարժակազմ, հայտնում է Kanal7 հեռուստաալիքը: Պատահարի հետևանքով վիրավորվել են գնացքի մեքենավարները:
Կենտրոնի տեղեկատվության մեջ նշվում է, որ հայերենի ուսումնասիրությունը նշանակում է հասկանալ հայոց պատմությունը, ինչպես նաև հնարավորություն է՝ ադեկվատ գնահատական տալ «տեղեկատվական պատերազմի» պայմաններում:
AS-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի առավոտյան մարզումից առաջ հանդիպել է դարպասապահ Կեյլոր Նավասի հետ:
Թուրքիայի իշխանությունները շարունակում են Էգեյան ծովում որոնել սիրիացի 5 փախստականի: Նրանք անհետ կորել էին Բոդրում զբոսանավի ափերի մոտ նավակների շրջվելու հետևանքով: Առափնյա ոստիկանությունը որոնում է անհետ կորածներին, սակայն ողջ մնացածներին հայտնաբերելու հույսեր գրեթե չկան:
Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները պետք է ամբողջությամբ չեղյալ հայտարարվեն, այլ ոչ թե կասեցվեն, կարծում է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին: Այս մասին հայտնում է Press TV-ն:
Ռաֆայի կարծիքով, ռուս ֆուտբոլիստն ավելի ուժեղ է պորտուգալացի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուից, ով վարձակալության է տրվել «Մոնկոյին»:
Սեպտեմբերի 3-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջադիմել է 5 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բելգիան երկրորդն է, Գերմանիան՝ երրորդը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
Երեկ հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող 1975թ. ծնված Հայկ Կառլենի Թևոյանը: «Երեկ երեկոյան հակառակորդը կրկին սկսել է ակտիվ կրակոցներ հատկապես Տավուշի հատվածում սահմանի ողջ երկայնքով։
Tuttosport-ը հաղորդում է, որ «Միլանը» մտադիր է վերադառնալ «Զենիթի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ակսել Վիտսելի ձեռքբերման փորձերին: Ավելի վաղ «ռոսոներների» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հաղորդել էր, որ իր ակումբը փորձել է ոչ միայն գնել, այլ նաև վարձավճարով վերցնել Վիտսելին, սակայն դա անհնարին է եղել, մասնավորապես այն պատճառով, որ «Միլանը» կարող էր ծախսել ընդամենը 25 մլն եվրո:
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Սերբիա: Մեր հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանեն Նովի Սադ քաղաքի «Պարկ Հոտել» հյուրանցում:
2013-ին Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարը խախտվել է 12,710 անգամ, իսկ 2015-ի առաջին 8 ամիսների ընթացքում՝ 29 հազար անգամ:
ESPN-ը` հղում անելով «կարմիր սատանաների» աղբյուրի վրա, տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է 80 մլն եվրոյով գնել դորտմունդյան «Բորուսիայ» հարձակվող Մարկո Ռոյսին:
Սահմանադրության փոփոխությունների նախագծի ուսումնասիրման արդյունքում Օմբուդսմենը մարդու իրավունքներին անմիջապես առնչվող մի շարք գլուխների վերաբերյալ կազմել է եզրակացություն, որտեղ ոչ սպառիչ ներկայացված են նախագծում առկա դրական եւ բացասական փոփոխությունները: Օմբուդսմենի եզրակացությունը համապատասխան մասնագիտական հիմնավորումներով ներկայացվել է նաև ՀՀ Կառավարություն:
«Իմ կատարած քայլերի համար երբեք չեմ փոշմանում, որովհետև շատ լուրջ հաշվարկում եմ դրանք նախաձեռնելուց առաջ: Իսկ այդ արձագանքներն էլ ինձ համար անակնկալ չէին, քանի որ գիտեմ ՀԱԿ-ի աշխատաոճը, և, բնականաբար, ինձ համար անսպասելի չէր, առավել ևս, այն ֆեյսբուքյան զոմբիների խմբի կողմից, որոնք մշտապես դրվում են գործողության մեջ»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` ԿԳ նախարարի 2007 թվականի մայիսի 11-ի «Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը հաստատելու մասին» N428 Ա/Ք հրամանի հավելվածը լրացվել է նոր կետերով:
Չի կարելի քլիք անել ամեն ինչի վրա: Հիմնականում ինչպե՞ս են վարակվում կրիպտովիրուսներով. ստանում են նամակ, որտեղ գրված է՝ շատ կարևոր փաստաթուղթ է, բացիր:
«Sport-express»-ը մեջբերում է Ռուսաստանի ֆուտբոլի միության նորընտիր նախագահ Վիտալի Մուտկոյի խոսքերը, ով հայտնել է, որ առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը շարունակելու է մնալ իր պաշտոնում:
Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան հայտնում է, որ «Նապոլիի» հարձակվողը չի խաղա աղեստամոքսային տրակտի վարակի պատճառով:
Ելնելով մեր մարտավարությունից, հաշվի առնելով առաջիկա զարգացումները և դիտարկելով մեզ ուղարկված ՀՀ ԱԺ լսումներին մասնակցելու հրավերը։
Սերբիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Նիկոլա Մակսիմովիչը չի կարողանա թիմի հետ մասնակցել Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղին:
Իսպանիայի հավաքականի դարպասապահը տվյալ պահին գտնվում է ծանր հոգեբանական վիճակում. նրա տեղափոխությունը մադրիդյան «Ռեալ» ձախողվեց, նա լարված փոխհարաբերությունների մեջ է մանկունյանցիների գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հետ, իսկ թիմի երկրպագուները վերջին իրադարձություններից հետո լավ չեն տրամադրված նրա նկատմամբ:
Առաջարկի արդյունքում «Յունիբանկը» նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի 14.5 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 3.335 մլրդ ՀՀ դրամ:
Համաձայն հրամանի` առարկային 6-րդ դասարանում կհատկացվի տարեկան 51 ժամ, շաբաթը` 1,5 դասաժամ: 6-րդ դասարանում շարունակվելու են նախորդ տարվա ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքային համակարգի զարգացման ուղղությամբ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքները:
Հակառակորդն այս գիշեր շարունակել է կրակահերթի տակ պահել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրավիճակը գնահատել է լարված:
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Սերբիա: Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ին, Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանին Նովի Սադ քաղաքում կմրցի Սերբիայի հավաքականի հետ:
Սեպտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: