
Հայտնի են ապագա հաշտարարների անունները

2015 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ Հաշտարարության որակավորման հանձնաժողովի նիստը, որի ընթացքում, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշման 23-րդ կետով, ամփոփվեցին Հաշտարարների որակավորման քննության հարցազրույցի փուլի արդյունքները: Հարցազրույցի փուլը հաղթահարել են այն մասնակիցները, որոնց ստացած միավորների տոկոսային արտահայտությունը կազմել է առնվազն յոթանասունհինգ տոկոս:
Որակավորման քննության հարցազրույցի փուլի մասնակիցների արդյունքները՝ այստեղ.