Բաժիններ՝

«Բորուսիա» Դ Գերմանիա-«Օդդ» Նորվեգիա 7:2. Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի առաջին 7 խաղերում խփել է 8 գնդակ և կատարել է 6 ասիստ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ ռաունդի «Օդդի» դեմ պատասխան խաղում դարձավ գոլի հեղինակ և կատարեց 2 գոլային փոխանցում:

Այսպիսով, Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանում գոլ+փոխանցում համակարգով հավաքել է 14 միավոր: Մրցաշրջանի մեկնարկի 7 պաշտոնական հանդիպումներում ֆուտբոլիստը խփել է 8 գնդակ և կատարել է 6 արդյունավետ փոխանցում:

«Բորուսիա»-«Օդդ» 7:2

Պատասխաղ խաղ

Գոլեր.

0:1-19 Հալվորսեն, 1:1-25 Մխիթարյան, 2:1-27 Ռոյս, 3:1-32 Ռոյս, 4:1-40 Կագավա, 5:1-51 Գյունդողան, 6:1-57 Ռոյս, 6:2-64 Բերգ, 7:2-90 Կագավա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս