Բաժիններ՝

Հղի Քիմ Քարդաշյանը կիսամերկ լուսանկարվել է C Magazine-ի համար

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, ով սպասում է իր երկրորդ երեխային, կիսամերկ նկարահանվել է C Magazine ամսագրի նոր՝ հոբելյանական համարի համար, հայտնում է korrespondent.net-ը:

Ռեփեր Քանյե Ուեսթի 34-ամյա կինը կիսամերկ է կեցվածք ընդունել՝ կուրծքը փակելով ձեռքերով: Քիմի թաց մազերը սանրած են հետ, ինչը նրա կերպարին բնականություն է հաղորդում:

Հարցազրույցում նա խոստովանել է, որ առաջին հղիությունը մեծ ազդեցություն է թողել իր անձնային զարգացման վրա:

«Դա սարսափելի էր: Ես գիրացել էի ու իմ հասցեին հաճախ էի լսում, թե ես չեմ դադարում ուտել: Ես կշռում էի 82 կգ, սակայն շատերը գրում էին, թե ես 95 կիլոգրամ եմ: Ինձ ասում էին, թե դիրքերս թուլանում են, քանի որ չափազանց գեր եմ, նման անհեթեթ բաներ էին ասում»,- խոստովանել է Քիմը:

Kim (4) Kim (3) Kim (2) Kim (1)
«Հիմա ինձ համար դժվար է կեցվածք ընդունել լուսանկարիչների առաջ: Նախկինում, երբ ես հայտնվում էի մարդկանց առաջ, նրանք միշտ ժպտում էին: Սակայն երեխայի ծնունդից հետո հասկացա, որ այդ բոլոր մարդիկ ծաղրում են ինձ, պատմում են զզվելի պատմություններ ու գեր են համարում: Հիմա ես չեմ ցանկանում ժպտալ ու երևալ մարդկանց առաջ»,- հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս