Վերլուծաբանները նաև անդրադարձել են Ադրբեջանում առկա խնդիրներին, որոնց վերջին շրջանում բախվել է երկիրը: Առաջին հերթին՝ դրանք կապված են նավթի կտրուկ անկման հետ, ինչը չէր կարող չանդրադառնալ Ադրբեջանի տնտեսության վրա: «Ադրբեջանը նաև ապահովագրված չէ բողոքի ներքին ցույցերից ու քաղաքական խնդիրներից, թեև այդ ռիսկն ավելի պակաս է, քան հարևան երկրներում»,- նշել են Stratfor-ի վերլուծաբանները:
2015թ. հունվար-հուլիսից Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 847 մլն դոլար։ Դա 0.1 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
«Ես գերազանց և հաջող ժամանակ եմ անցկացրել «Վոլֆսբուրգում», բայց հիմա նոր փորձություններ եմ ապրում: Շնորհակալություն եմ հայտնում ակումբին` Իտալիա տեղափովելու թույլտվության համար և թիմին հետագա հաջողություններ եմ մաղթում»,- հայտարարել է Պերիշիչը:
Սիրիայում ու Իրաքում տարածքներ գրաված ԴԱԻՇ-ը հայտարարել է, որ մոտ օրերս Իրաքի Մոսուլ քաղաքում շրջանառությունից հանելու է ամբողջ արտարժույթը ու շրջանառության մեջ է դնելու սեփականը՝ ոսկե դինարը, հայտնում է իրաքյան «Աս-Սումարիյա» հեռուստաալիքը:
Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Կինգսլի Կոմանը կարիերան կշարունակի մյունհենյան «Բավարիայում»:
Ազգային հիփոթեքային ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա երկրորդ եռամսյակում տրվել է 249 մլն դրամ դրամային վարկ (1 տարում աճը՝ 7%) և 321 մլն դրամին համարժեք արտարժութային վարկ (1 տարում աճը՝ 17%):
«True Love»․ Արմենչիկ. պրեմիերա
Գործարքի հիմնական պայմանները չեն հրապարակվում, սակայն ԶԼՄ-ները խոսում են 4 մլն եվրո հրաժարադրամի մասին:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2016թ. հունվարի 1-ից լեհական LOT ավիաընկերությունը կվերսկսի Վարշավա-Երեւան-Վարշավա թռիչքների իրականացումը: Հաջորդ տարվա սկզբից LOT-ը կիրականացնի շաբաթական երեք չվերթ:
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նոր ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրասատական աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ գույքագրվել են ուսումնական բոլոր հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի հարակից տարածքներն ու կատարվել են գծանշումներ:
Սերա Ա-ի 2-րդ տուրում «Միլանը» հաղթեց «Էմպոլիին» (2:1): Տուրի կենտրոնական խաղում «Ռոման» հաղթեց «Յուվենթուսին» (2:1), «Նապոլին» հաղթանակը ձեռքից բաց թողեց «Սամպդորիայի» հետ խաղում (2:2):
Հանրահայտ Whoscored.com ինտերնետ կայքը «Բորուսսիա» Դ-«Հերտա» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել տանտերերի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող «դպրոցական սնունդ» ծրագրի վերաբերյալ տարբեր ՀԿ-ներ տեղեկություններ էին տարածվել, թե երեխաներին հարստացված սնունդով են կերակրում: Մասնավորապես ասվում էր, որ Հայաստանի 6 մարզերի 1-4-րդ դասարանում սովորող 50.000 երեխաների վրա գիտափորձ է կատարվել. տեղյակ չեն ո՛չ ծնողները, ո՛չ ուսուցիչները, ո՛չ երեխաները, ո՛չ էլ հասարակությունը:
Առողջական խնդիրները խանգարեցին աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովային մասնակցել ԱՄՆ-ի Բաց առաջնությանը։
«Սեպտեմբերի 1-ին ուսումնական հաստատությունների դռները կբացվեն շուրջ 400 հազար աշակերտների առջև: Այս տարի առաջին դասարան կմտնեն մոտ 40 հազար աշակերտներ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի բարձ ցուցանիշ է. նախորդ տարի առաջին դասարանցիների թիվը 38 հազար էր: Նրանց համար պատրաստ են դասագրքերը: 1-4-րդ դասարանցիները կապահովվեն անվճար դասագրքերով, 5-12-րդ դասարանցիներըշ կշարունակեն դասագրքրեն ստանալ վարձակալությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Չիչարիտոն «Մանչեսթեր Յունայթեդը» փոխել է «Բայերի» հետ
Այսօր ամերիկյան Սենտ Լուիսում ավարտվեց շախմատային Sinquefield Cup-ի 7-րդ տուրը: Նորվեգացի Մագնուս Կարլսենը պարտվեց ռուս Ալեքսանդր Գրիշչուկին, հայազգի գրոյսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց ամերիկացի Խիկարու Նակամուրային:
Շատերն արդեն գիտեն, որ ատամների և լնդերի բակտերիաները կարող են հեշտորեն ներթափանցել արյան մեջ և խցանել անոթները՝ այսպիսով բարձրացնելով սրտի կաթվածի ռիսկը:
Միանգամից հասկացա, որ այնպիսին չեմ, ինչպես մյուսները: Մտածում էի՝ միգուցե գեյ եմ, չէ՞ որ ընդհանուր ոչինչ չունեի սովորական տղաների հետ: Նրանցից ոչ մեկին դուր չէր գալիս արվեստը կամ երաժշտությունը, միակ բանը, որ նրանք ցանկանում էին՝ կռվելը կամ ինչ-որ մեկի հետ քնելն էր:
Նկատե՞լ եք, թե երջանիկ մարդիկ ինչ ուրախ են՝ անկախ իրենց տարիքից: Որովհետև նրանք չեն սահմանափակվում իրենց սերնդի մտածելակերպով:
Սպիների վերացումը կամ կոծկումը գեղեցկության սրահներում հսկայական կարողոթյուն կարող է արժենալ: Սակայն գոյություն ունեն բնական բաղադրատոմսեր, որոնք կարող են նույն արդյունքը տալ, օրինակ՝ կիտրոնը, ձիթապտղի յուղը, սոդան, մեղրը:
Կրծքի «արդուկումը» բավական տարածված սովորություն է Կամերունում, որի ընթացքում աղջիկների աճող կրծքագեղձերը դեֆորմացվում են տաք իրերի միջոցով, որպեսզի աճող կուրծքը ավելի հարթ տեսք ունենա ու տեսանելի չլինի:
Հայտնի փաստ է, որ միջոցների մեծ մասը, որոնք մենք օգտագործում ենք լոգանքի ընթացքում, քիմիական նյութեր են պարունակում: Բացի այդ՝ դրանք կարող են պարունակել վերամշակված նավթամթերք, որոնք վնասակար են մեր օրգանիզմի համար:
Լուսանկարներում դերասանուհին ցուցադրում է կարճ՝ տղայական սանրվածքը:
Կոճապղպեղը բուժում է բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ ստամոքսի ցավը և արթրիտը: Կոճապղպեղի գարեջուրը կարող եք պատրաստել տան պայմաններում՝ թարմ կոճապղպեղով, մի փոքր շաքարով և կիտրոնի հյութով:
Ներկայացնենք Գրասիելա Գոնսալեսին, ով Կուբայի ամենահայտնի կինն է: Այս 80-ամյա կինը զուրկ չէ ձեռներեցության հակումից՝ իրեն լուսանկարելու համար նա 1 դոլար է պահանջում, հայտնում է kulturologia.ru-ն:
Քունջութն օստեոպարոզի դեմ լավագույն սննդային հավելումներից մեկն է: Քունջութի յուղն անչափ օգտակար է և հաճախ հիմք է հանդիսանում ձիթապտղի յուղի համար: Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում,մագնեզիում, պղինձ, սելենիում: Ձեր առողջական վիճակը լավացնելու համար 1ճ/գ քունջութը լցրեք 500մլ յոգուրտի կամ մածունի մեջ, թողեք մնա ամբողջ գիշեր: Հաջորդ առավոտ՝ դատարկ ստամոքսին կերեք ստացված խառնուրդը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ջենիֆեր Լոպեսը լուսանկարվել է հեղինակավոր PAPER Magazine-ի համար:
Սերմերը հրաշալի են ֆիզիկական և մտավոր առողջության համար: Հետազոտությունները պարզել են, որ դդումի սերմերը նվազեցում են դեպրեսիայի նշանները:
Օգոստոսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37 մլն ԱՄՆ դոլար: