Բաժիններ՝

«Չէի ցանկանա հիմա բացահայտել մեր տակտիկան». Սարգիս Հովսեփյան

«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ֆուտբոլի ժամը» հաղորդման հյուրը այս անգամ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն էր: Զրույցի հիմնական թեման Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներն էին: Ձեզ ենք ներկայացնում Սարգիս Հովսեփյանի՝ հաղորդման ընթացքում հնչեցրած ամենահետաքրքիր մտքերը:

– Չէի ասի՝ Կառլենը լավ մարզավիճակում չէ: «Անժիում» վերջին խաղը ցույց տվեց, որ նա լավ վիճակում է: Նա այն բնական ուժն ունի, որ կարող է տասը օր մարզվել և լավագույն մարզավիճակում լինել, իսկ կան այնպիսիք, ովքեր ամբողջ կյանքում չեն կարողանում դրան հասնել:

– Կան ֆուտբոլիստներ, ում համար Հայաստանի առաջնությունում խաղալը ստիմուլ չէ: Բայց նրանք, ովքեր իրենց խաղով ցույց կտան, որ պատրաստ են խաղալ հավաքականում, ես պատրաստ եմ հրավիրել ցանկացածին:

– Լեգեոներների քանակը մեր առաջնությունում պետք է սահմանափակ լինի, որպեսզի Ազգային հավաքականի մարզչի գործը չբարդանա, որպեսզի հայկական ֆուտբոլն աճի: Սա ակումբի քաղաքականությունն է, մենք ոչինչ չենք կարող պարտադրել, բայց եթե ուզում ենք հավաքականն ուժեղանա, պետք է հայ ֆուտբոլիստներին էլ հնարավորություն տալ: «Փյունիկը» ցույց է տալիս, որ մենք հայ լավ ֆուտբոլիստներ էլ ունենք:

– Համոզված եմ, որ իմ տրամադրության տակ գտնվող պաշտպանները կարող են լավ խաղ ցույց տալ ու վատագույնը՝ կարող ենք ոչ-ոքի խաղալ: Պաշտպանների համար ստաբիլությունը շատ կարևոր է:

– Չէի ցանկանա հիմա բացահայտել մեր տակտիկան: Մեր խաղաթղթերը բացելը ճիշտ չի լինի: Բայց այն, որ մենք լավ հարձակվողներ ունենք, ակնհայտ է: Ամեն դեպքում ոչինչ իդեալական չի լինում, մենք այդ գծում էլ աշխատանքներ ունենք անելու:

– Դրսում խաղացողներ կային, որ կարծում էինք՝ հրավիրելով մրցակցություն կստեղծեին հավաքականում, բայց պարզվեց, որ, չնայած հայկականին նման անվանումներին, նրանք հայ չէին:

– Պետք է բարելավենք պաշտպանությունը: Նկատի չունեմ միայն այդ չորս պաշտպանին, եթե թիմը պաշտպանվում է, պաշտպանվում է դարպասապահից մինչև հարձակվող:

– Իմ օրոք մեկ խաղ ենք անցկացրել, խաղից հետո էլ ասել եմ, որ խաղից գոհ եմ, արդյունքից՝ ոչ: Պաշտպանությունից գոհ չէի, մանկական սխալներ ունեինք:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս