Հաստատվել է չաշխատող մայրերին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը
2016թ. հունվարի 1-ից չաշխատող մայրերին վճարվելու է մայրության նպաստ: Ըստ այդմ, կառավարության այսօրվա նիստում հաստատվել է չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը: Այսպիսով, կկարգավորվեն համապատասխան օրենքով սահմանված կարգով չաշխատող մայրերին մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները` ապահովելով օրենքի կիրարկումը, ինչպես նաև կսահմանվի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Վարչապետը նշել է, որ այս որոշմամբ 2016թ.-ի պետբյուջեի վրա շուրջ 4 մլրդ դրամի լրացուցիչ սոցիալական բեռ է ավելանում:
Կառավարությունը նախկինոմ ընդունած որոշումներց մեկում կատարել է լրացում, որի համաձայն անապահով ընտանիքներին անվճար կտրամադրվեն թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր:
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած որոշման համապատասխան կետը, որի համաձայն, 2000 դրամով բարձացվելու էր ընտանեկան և սոցիալական նպաստների բազային չափը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով բնակչության սոցիալական վիճակը մեղմելու նպատակով: Սակայն, սակագնի բարձրացում 2015թ.-ի օգոստոսի 1-ից տեղի չունեցավ, և ըստ էության նախագծի ընդունումը չիրագործվեց: