
Երևանի Ջուղայի փողոցից 25-ամյա աղջիկ է բերման ենթարկվել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հոկտեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, Երևանի Ջուղայի փողոցի թիվ 21 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Մարինե Մ.-ին, ով հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի /խարդախության փորձ/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: