
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է փնտրել Դել Բոսկեի փոխարինողին

Ինչպես հաղորդում է AS-ը, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Անխել Մարիա Վիլյարը սկսել է փնտրել ազգային թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի փոխարինողին:
Աղբյուրի տեղեկության համաձայն՝ RFEF-ը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Եվրոպայի գործող չեմպիոնների մարզչի հետ մինչև 2018թ. Աշխարհի առաջնությունը, սակայն Դել Բոսկեն միանշանակ հասկացրել է, որ ամռանը հեռանալու է հավաքականից: Ընդ որում, Վիլյարն ինքը պլանավորում է մինչև հունվարի 2-ը նախատեսված RFEF-ի նախագահական ընտրությունները գտնել մարզիչ, ով կաշխատի թիմի հետ Եվրո-2016-ից հետո: Դրա համար նա արդեն սկսել է քննարկել թեկնածուների ցուցակը, որոնք այս պահին անհավանական շատ են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը