«Ոսկե գնդակը» պետք է ստանա Մեսսին. «Բարսելոնայի» նախկին մարզիչ Յոհան Կրոյֆ
Հոլանդացին նախապատվությունը տալիս է արագ և լավ տեխնիկա ունեցող ֆուտբոլիստներին, այլ ոչ թե Կրիշտիանու Ռոնալդուի նման ռմբարկուներին:
«Ինձ միշտ դուր են եկել ոչ բարձրահասակ, տեխնիկապես ուժեղ խաղացողները, ինչպիսին նաև ես եմ եղել: Կրիշտիանուն հոյակապ ֆուտբոլիստ է, բայց նա առաջին հերթին՝ ռմբարկու է: Նա երբեք չի լինի այն ֆուտբոլիստը, ում միջոցով կառուցվում է թիմի ամբողջ խաղը: Նրա աշխատանքը գոլեր խփելն է:
Իսկ Մեսսին խաղում է ոչ թե սրացումներում, այլ խաղի ներսում: Նա շրջանցումներ է կատարում և փոխանցում է: Իմ կարծիքով, հսկայական տարբերություն կա մեծ ֆուտբոլիստի և ռմբարկուի միջև»,- ասել է Կրոյֆը:
Marca-ի այն հարցին, թե ում պետք է հասնի «Ոսկե գնդակը», հոլանդացին պատասխանել է. «Այստեղ հարցեր չեն կարող լինել. ոչ ոք չունի Մեսսիի մակարդակը»:
Յոհան Կրոյֆը 3 անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»:
Կրոյֆը գլխավորել է «Բարսելոնան» 1988-1996թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը