
Իսրայելը նավթային խոշոր հանքավայր է հայտնաբերել Գոլանի բարձունքներում

Afek Oil & Gas ընկերությունը Գոլանի բարձունքներում նավթային խոշոր հանքավայր է հայտնաբերել, որի արդյունահանումը կապահովի Իսրայելի նավթի կարիքները երկար տարիներ, հայտնում է Globes պարբերականը:
«Նավթ պարունակող հորիզոնագիծը, որը մենք հայտնաբերել ենք, հասնում է 350 մ հաստության: Միջինը աշխարհում պլաստերի հաստությունը կազմում է 20-30 մետր, այնպես որ դա տասն անգամ ավելի է: Այդկերպ, խոսքն այդ հանքավայրում նավթի զգալի քանակության մասին է»,- հայտարարել է Afek-ի գլխավոր երկրաբան Յուվալ Բարտովը:
Գոլանի բարձունքներում երեք հետախուզական հորատման արդյունքում հայտնաբերվել են նավթի մեծ պաշարներ: Արդյունահանման պոտենցյալը նավթի միլիարդավոր բարելներ են, որնք կարող են ապահովել Իսրայելի կարիքները: Դրա հետ միասին՝ պետությունն օրական օգտագործում է 270 հազար բարել, նշում է պարբերականը:
Ներկայում մասնագետները դեռևս պետք է պարզեն, թե որքանով է բարձր նավթի դուրս բերման հավանականությունը, գրում է Globes-ը: