
«Չուզողի աչքն էլ պետք է հանենք». Հրանտ Թոխատյան

«Ինչի՞ց վերցրիք, որ արվեստագետներն ավելի շատ են վաստակում»,-այսօր ավագանու նիստից հետո, որի շրջանակում երեք մշակույթի գործիչների բնակարան նվիրելու որոշում կայացվեց, «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։
Նա ուրախ է, որ իր գործընկեր, դերասանուհի, հաղորդավար Զառա Արամյանը բնակարան ստացողների թվում է։ Հարցին, թե վերջինս աշխատում է և արդյո՞ք չի կարող սեփական միջոցներով բնակարան գնել, պարոն Թոխատյանը նշեց. «Զառա Արամյանն աշխատում է հեռուստատեսությունում, ինչպես դուք՝ լրագրող։ Դուք կարո՞ ղ եք այսօր բնակարան գնել ձեր աշխատավարձով։ Ես կպատասխանեմ՝ ոչ։ Զառան նույնպես չի կարող»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: