Ինչպե՞ս արագ ազատվել հազից

Դեռ հնուց հազի դեմ ընդունված է օգտագործել բնական միջոցներ, որոնք ավելի արդյունավետ և համեղ ճանապարհով են պայքարում աշնանային սեզոնի այդ տհաճ երևույթի դեմ: Ձեզ ենք ներկայացնում մի քանի բնական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ազատվել հազից: Բացի իրենց բուժիչ հատկանիշներից, այս միջոցները նաև համեղ են:

ԹուզԹուզը լավ լվացեք, լցրեք տաք կաթի մեջ. 1.5 բաժակին՝ 1 միջին չափսի թուզ: Թույլ կրակի վրա եռացրեք 30 րոպե՝ փակ կափարիչով: Ապա կաթսան փաթաթեք սրբիչով: Ստացված թուրմը պետք է կում-կում խմել:

tuz

ԲանանՀասած բանանն անցկացրեք մաղի միջով, ապա ստացված խյուսը լցրեք եռացրած ջրի մեջ՝ 2 բանան/1բաժակ ջուր հարաբերությամբ: Կրկին տաքացրեք և խմեք:

Կարդացեք նաև

Կիտրոն և սխտորՄեկ պճեղ սխտորը մանրացրեք, 2 կիտրոններն աղացեք կեղևով, սակայն առանց կտերի, խառնեք 1.5 բաժակ շաքարով և ավելացրեք 0.5լ գարեջուր: Խառնուրդը պահեք եռացրած ջրի գոլորշու վրա, և այդպես 30րոպե: Ապա խառնուրդը քամեք և ընդունեք 1ճ/գ չափով, օրական 3անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:

sxtor, mexr, limon

Սոխով բաղադրատոմս- 500գ մաքրած սոխը մանրացրեք, ավելացրեք 400գ շաքար և 1 լ ջուր, եփեք ցածր կրակի վրա 3 ժամ: Ապա վերցրեք կրակից, թողեք՝ սառչի, և վրան 50գ մեղր ավելացրեք: Օրական 4-6 ճաշի գդալի չափով կերեք խառնուրդից՝ ուտելուց հետո:

Կարագ ու դեղնուց- 2թ/գ թարմ սերուցքային կարագը, 2 հում դեղնուցը, 1 դեսերտի գդալ ալյուրը և 2 դեսերտի գդալ մեղրը խառնեք և ստացված խյուսը կերեք օրական 4-5 անգամ՝ ուտելուց առաջ:

Գազարի հյութը՝ կաթով- Թարմ քամած գազարի հյութը հավասար չափաքանակով խառնեք կաթով և ստացված հյութը խմեք տաք վիճակում օրական 5-6 անգամ՝ 50-100մլ չափով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս