Վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը չի կարողանում որևէ տեղեկություն հաղորդել. նա շոկային վիճակում է

ՌԴ ՆԳՆ Տուլայի մարզի վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցևը մանրամասներ է հայտնել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից: Ըստ նրա՝ նախնական տեղեկություններով, վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը մի արգելապատնեշից մյուսին է բախվել՝ 200 մետր։ Նրա փոխանցմամբ՝ վթարի ժամանակ ավտոբուսում եղել է 59 ուղևոր։ «Այս պահին դիտարկվում է ավտովթարի 2 հիմնական պատճառ. կա՛մ վարորդը քնել է ղեկին, կա՛մ մեքենան գտնվել է անսարք վիճակում»,- ասել է Անդրեյ Յարցևը։

Ռուսական կայքերի հաղորդմամբ՝ վարորդը այս պահին չի կարողանում որևէ տեղեկություն հաղորդել, քանի որ գտնվում է շոկային վիճակում:

«Այս պահին դիտարկվում են ավտովթարի 2 հիմնական պատճառ՝ կամ վարորդը քնել է ղեկին կամ մեքենան անսարք վիճակում է եղել»,- ասել է Յարցեւը։

Տեսանյութեր

Լրահոս