Բաժիններ՝

А321-ը աղետի է ենթարկվել ինքնաթիռի աջ կողի վնասվածքի պատճառով. ԶԼՄ-ներ

Սինայի թերակղզում ռուսական A321 ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ աջ բորտի (կողի) վնասվածքը, որը հարուցվել էր ինքնաթիռի ներքին անսարքությամբ:

Այս մասին եգիպտական Al-Masri al-Yaum պարեբերականին հայտնել է միջազգային հանձնաժողովում աղբյուրը, որը ուսումնասիրում է կործանված ինքնաթիռի բորտային ինքնագրերը, հայտնում է TASS-ը:
Այդ աղբյուրների խոսքով՝ «А321-ի կործանման պատճառ է դարձել ինքնաթիռի ներքին անսարքությունը, որը հանգեցրել է ինքնաթիռի պոչի հատվածի աջ բորտի վնասվածքի»:

Միևնույն ժամանակ, դեռ հայտնի չէ՝ արդյոք դա եղել է «ինչ-որ դիտավորյալ գործողությունների արդյունք ինքնաթիռի ներսո՞ւմ», թե՞ եղել է տեխնիկական անսարքություն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ A321-ի «սև արկղերի» վերծանումը ցույց է տվել, որ ինքնաթիռում լսվել են «ոչ բնորոշ ձայներ»:

Հիշեցնենք, որ ռուսական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ին զբոսաշրջային Շարմ-էլ-Շեյխ քաղաքի օդանավակայանից թռիչք կատարելուց րոպեներ անց:

Զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր 224 ուղևորներն ու անձնակազմի անդամները: Աղետից հետո ԴԱԻՇ-ը հայտարարել էր, թե առնչություն ունեն ողբերգությանը, սակայն ոչ մի ապացույց չէին ներկայացրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս