Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հասարակության կարծիքի ուսումնասիրություն. ի՞նչ են ցույց տալիս հարցումները
Այսօրվա ասուլիսին «Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց «Gallup Internatiоnal»-ի կողմից սեպտեմբերին իրականացված Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցումների արդյունքները:
«Սահմանադրական բարեփոխումների խնդրին մայիս ամսին էինք անդրադարձել մեր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակեցինք հուլիսի 24-ին, որից հետո ստացանք սպառնալիքներ ինչ-որ անհայտ կազմակերպության կողմից, որ այսուհետ չհրապարակենք որոշակի հետազոտություններ՝ կապված սահմանադրական բարեփոխումների հետ: Ես բաց նամակով պատասխանեցի, որ շարունակելու ենք իրականացնել հետազոտություններ և հրապարակել դրանք: Քանի որ հիմա սահմանադրական բարեփոխումների ակտիվ փուլ է, այսօր կներկայացնեմ սեպտեմբերի հետազոտության արդյունքները: Երկուշաբթի վերջացրեցինք հոկտեմբերի հետազոտությունը, առաջիկա 10 օրերի ընթացքում կամփոփենք տվյալները և կներկայացնենք՝ համեմատելով սեպտեմբերի տվյալների հետ»,- ասաց բանախոսը:
Հարցման մեթոդը՝ դեմ առ դեմ հարցումներ: Հարցումների քանակը՝ 1105, ընտրանքը ՝ ներկայացուցչական ընտրանք ըստ սեռի, տարիքի և բնակության վայրի, հետազոտության վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, ընտրանքի սխալը՝ ±3%, հետազոտության ժամանակահատվածը՝ 10.09.2015-21.09.2015:
«Նախ՝ ներառված են ընդհանուր հարցեր, հետո արդեն՝ սահմանադրական բարեփոխումների մասին: Ներկայացնում ենք հարցումներից որոշ արդյունքներ:
Տեղյա՞կ եք արդյոք, թե ներկա ՀՀ սահմանադրության համաձայն՝ ինչպիսի կառավարման ձև է գործում ՀՀ-ում:
«Այո» է պատասխանել 69.8%-ը, «ոչ»՝ 30.2%, 69.8% «այո» պատասխանողներին հարցրել ենք՝ նախագահակա՞ն է, խորհրդարանակա՞ն է, թե՞ կիսանախագահական, 55.3%-ը նշել է, որ նախագահական է, 8.6%-ը՝ խորհրդարանական, 36.2%-ը՝ կիսանախագահական:
Ծանո˚թ եք արդյոք ՀՀ գործող Սահմանադրությանը.
Լիովին ծանոթ եմ-4.7%
Մասամբ ծանոթ եմ-37.2%
Ավելի շուտ ծանոթ չեմ- 27.8%
Ընդհանրապես ծանոթ չեմ- 28.1%
Դժվարանում եմ պատասխանել-2.4%
Տեղյա˚կ եք արդյոք ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնության մասին
Այո- 61.6%, Ոչ-35.8%, Դժվարանում եմ պատասխանել-2.5%
Ըստ Ձեզ՝ արդյո˚ք ՀՀ-ում կա սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն
Այո-39.4%, Ոչ-34.1%, Դժվարանում եմ պատասխանել-26.5%
Ինչպե˚ս եք վերաբերվում կառավարման կիսանախագահական ձևից անցմանը խորհրդարանական կառավարման ձևին
Լիովին դրական-5.5%
Ավելի շուտ դրական-27.9%
Ավելի շուտ բացասական-25.7%
Ընդհանրապես բացասական-15.2%
Դժվարանում եմ պատասխանել- 25.7%,
Ծանոթացե˚լ եք Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերջին տարբերակին
(2015թ. սեպտեմբեր)
Այո-17.9%, Ոչ-80.6%, Դժվարանում եմ պատասխանել-1.4%
Կմասնակցե՞ք արդյոք Նոր սահմանադրության հանրաքվեին.
Այո-42%, Ոչ-47%, Դժվարանում եմ պատասխանել-11%,
Կո՞ղմ, թե՞ դեմ կքվեարկեք հանրաքվեին (42%)
Կողմ-29.1%, Դեմ-26.1%, Դժվարանում եմ պատասխանել-44.8% »,- ներկայացրեց բանախոսը: