Տուլայում ավտոբուսի վթարի դեպքի առթիվ կառավարությունում ստեղծվել է հանձնաժողով
Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ կառավարությունում ձևավորվել է հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում, Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքսե ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Կան զոհեր և վիրավորներ: