
Airbus 321-ի զոհերից ընդամենը 88-ն է ենթակա նույնականացման

Ինչպես հայտնում է LIfeNews-ը, հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, Կահիրեից Սանկտ Պետերբուրգ տեղափոխված մարմիններից միայն 88-ն է տեսողականորեն ենթակա ազգականների կողմից նույնականացման:
Ներկայում դատական-բժշկական փորձաքննության աշխատակիցները անցկացնում են 2 մարմինների նույնականացման գործընթաց:
Նախնական տեղեկություններով՝ խոսքը երկու բորտուղեկցորդուհիների մասին է:
Հիշեցնենք, որ ռուսական ավիաընկերությանը պատկանող Airbus 321 ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ին զբոսաշրջային Շարմ-էլ-Շեյխ քաղաքի օդանավակայանից թռիչք կատարելուց րոպեներ անց: